Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԳՆԵՑԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Մարտ 20,2001 00:00
ddmashen

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցն այսուհետ կունենա ժամանակակից համակարգիչներով կահավորված դասասենյակ՝ շնորհիվ դպրոցների բարելավման ծրագրում շահած դրամաշնորհի։ Այս մասին տեղեկացանք դպրոցի տնօրեն Սեդրակ Գալստյանից։ Դրամաշնորհը՝ 6100 դոլարը, որի մեջ մտնում է 5 համակարգիչ, մեկ տպիչ եւ մեկ պատճենահանող սարք, ստանալու համար դպրոցական համայնքը պետք է կատարեր իր ներդրումը՝ 740 դոլարին համարժեք դրամ։ Վերջինս նախատեսված է համակարգչային դասարանը վերանորոգելու, կահավորելու, կադրերի վերապատրաստման եւ մեկ տարվա ուսուցման գործը կազմակերպելու համար։ Ըստ Ս. Գալստյանի՝ սկզբում անհանգիստ էին՝ կկարողանա՞ն համայնքի ներդրումն ապահովել։ Սակայն այսօր տնօրենը երախտագիտությամբ է նշում այն մարդկանց անունները, ովքեր օգնեցին։

Նիկոլայ Գրիգորյանը, որ մինչ այդ արդեն մեկ մլն դրամ ներդրել էր դպրոցի վերանորոգման համար, Վրեժ Սիմոնյանը, Հայկունի Հարությունյանը, Աղվան Ենոքյանը, Վարդան Ավետիսյանը, Գագիկ Կարապետյանը, Վահագն Սահակյանը եւ Տիգրան Պետրոսյանը լուծեցին համայնքի կողմից կատարվող ներդրման հարցը։ Իսկ Գագիկ Ստեփանյանը պարտավորվել է հոգալ համակարգիչները ինտերնետային ցանցին միացնելու ծախսերը։ Պրն Գալստյանը շնորհակալանքով նշեց նաեւ գյուղապետ Միհրդատ Ղարիբյանի եւ ծնողխորհրդի նախագահ Գուրգեն Հովհաննիսյանի աջակցության մասին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031