Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդու գանգատը

Մարտ 20,2001 00:00
toto

«Առավոտի» երեկվա այցելուն Ղուլիխան Չաչանե Չարքազյանն է, որն առասպելական սահմանախախտի համբավ է ձեռք բերել։ Ինչի՞ց է դժգոհ նա, ինչո՞ւ է հրաժարվում Հայաստանի քաղաքացիությունից։ Թերեւս նրա այս մենախոսությունը տա մեր հարցերի պատասխանը։

«Ուզում եմ ձեր միջոցով դիմել հայ ժողովրդին հետեւյալի մասին. որ ծնվել եմ եւ ապրել եմ ձեզ հետ, հավասար, Սովետական Հայաստանում, մենակ աշխատել եմ, պահել եմ 12 շունչ։ Ունեցել եմ «Մոսկվիչ 412», իմ լավ աշխատանքի համար ավտոտրանսպորտի նախարարությունը ինձ պարգեւել է ԳԱԶ 24 ավտոմեքենա։ Ներկա մոմենտում ես պայքարի ելա, պայքարեցի, որովհետեւ, եթե ես չպայքարեի (անուն ունեի հայ ժողովրդի հետ իմ լավ աշխատանքով), կասեին՝ եզդի է, մեր անկախությանը չի մասնակցում։ Անկախություն ստեղծելու համար դժգոհ չեմ։ Բայց էս ճորտատիրական պետությունը ստեղծելու համար դժգոհ եմ։ Դժգոհ եմ, որովհետեւ ես մենակ աշխատում էի, կարողանում էի 12 շունչ պահել։ Ունեի 2 մեքենա, ծախեցի։ Տունս մտնեիք՝ բարեւը կմոռանայիք։ Տան ունեցվածքը ծախեցի։ Տան պարկետները վառել եմ։ Փորձեցի ինքնասպան լինել։ Հայաստանի կառավարության բոլոր անդամներին դիմել եմ, ոչ մի տեղ ինձ հաշվի չեն առել։ Ոչ թե մենակ ինձ հաշվի չեն առնում։ Մեր ազգը ունի ինքնակոչ պրեզիդենտ՝ Ազիզ Թամոյան։ Պապական ժառանգությունը ստացել, հերիք չի, հիմա էլ ամբողջ աշխարհի եզդիների պրեզիդենտն է։ Ամբողջ աշխարհի եզդիները Ազիզ Թամոյանին որտեղից են ճանաչում։ Ես էլ էի ճանաչողներից, դիմել եմ իմ տանջանքի համար, ինչի մի օր չի բարեհաճել ինձ… նայել։ Ինձ գիժ է համարում։ Տխրեցնեմ իրեն. գիժ չեմ։ Ես ունեմ փաստացի բժշկական թղթեր, որը… ԿԳԲ-ում գրանցված է։ Գիժը նա է, ով ժողովրդին գժի տեղ է դնում…

Ես խնդրում եմ իմ հրաժարականն ընդունեք։ Ես հայ ժողովրդից չեմ հրաժարվում։ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել եմ դիմումով։ Միգուցե ես հոգեկան հիվա՞նդ եմ։ Հարցնող չգտնվեց. ինչո՞ւ եմ հրաժարվում քաղաքացիությունից։ Ես Հայրիկյանը չեմ, եւ հայ ժողովրդի հետ գերեզման էլ կգնամ։

Վարկը ուզել եմ՝ չեն տվել։

Աշխատանք եմ ուզել՝ չեն տվել։

Հրաժարականս ընդունել են, գործս գտնվում է ՕՎԻՐ-ում։ Ինձնից 25 հազար դրամ տուրք են ուզում։ Ես ոչ մի կոպեկ չունեմ։

Ինձ հանձնեք մի այլ պետության, որ սատար կանգնի։

Ոտով 1999թ. սեպտեմբերի 17-ին գնացել եմ Գերմանիա, անվտանգության կոմիտեն Աշտարակի Ուշի գյուղից ինձ բռնել, հետ է տվել։ Խնդրանքով են հետ տվել։ 2000թ. մարտի 22-ին գնացի Մարգարա, ոչ թե սահմանը խախտելու նպատակով, այլ, որ ուշադրությունն իմ վրա լիներ։ Ուշադրություն չեղավ։ Եզդիներին խի՞ են պահում Հայաստանում։ Խնդրում եմ Ձեր թերթի միջոցով կոչ անեք, որ եզդիները համախմբվեն ինձ հետ։ Կամ ապահովեք ինձ ապրելակերպով, կամ ինձ ճամփու դրեք։ Հայ ժողովրդի մի զավակ էլ ես եմ։ Եզդին, որ ոչխար չունի, դա էլ է հայ»։

Գրի առավ

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031