Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ Է

Մարտ 17,2001 00:00
karen gevorgyan

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հայ պարարվեստը երեկ եւ այսօր» խորագիրը կրող գիտաժողով։ Ըստ պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանի, «հայ պարարվեստի երեկն ու այսօրը համակողմանիորեն գնահատելու, որպես մի ինքնատիպ եւ յուրատեսակ արվեստի գիտականորեն վերաբերվելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել»։

Ինչպես արվեստագիտության թեկնածու Նաիրա Կիլիչյանը նշեց իր զեկույցում, հայ պարարվեստը 20-րդ դարի վերջին երկու շրջանի է բաժանվել՝ նախապատերազմյան եւ պատերազմյան։ Առաջին շրջանում, 1920-30-ականներին, ազգային պարարվեստը կրել է որակական փոփոխություններ եւ ներմուծված ուղղությունների ու ոճերի կողքին ստացել գեղարվեստական մշակում։

Հայ ժողովրդական պարարվեստի երկրորդ շրջանը 1930- 40-ականներն էին։ Այդ ժամանակաշրջանը հայ պարարվեստում կարելի է որակել որպես ժողովրդական պարային ինքնագործունեության ձեւավորման շրջան։ Ազգագրական պարերը կրկին մեծ տարածում են գտնում 1970-80-ականներին։

Թեեւ ազգագրական պարերը գնալով պակասում են՝ իրենց տեղը զիջելով նորանոր ժանրերի, բայց, ինչպես Ն. Կիլիչյանը ասաց, շարունակվում են գոյատեւել շնորհիվ փոքրաթիվ պարային խմբերի եւ ազգային պարային մշակույթի ընտրյալների։

Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031