Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ

Մարտ 17,2001 00:00
Tigran Sargsyan

Որքան էլ ԿԲ տեղեկատվական կենտրոնը հերքի նորմատիվային փոփոխությունների մասին, այնուամենայնիվ, առեւտրային բանկերում կարծիք կա, որ սնանկացած կամ սնանկացման եզրին գտնվող բանկերի վիճակը հետեւանք է ԿԲ-ի կողմից տարվող հատուկ քաղաքականության։ Այս հարցի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին։

– Գերագնահատում են մեր հնարավորությունները։ Ես շատ ուրախ կլինեի, որ ԿԲ-ն այդքան ուժեղ լիներ, այսինքն՝ կարողանար հատուկ քաղաքականություն վարել։ Ինչ վերաբերում է նորմատիվային դաշտի կատարելագործմանը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք անցյալ տարի սկսել ենք նոր կոնցեպցիայի մշակում։ Խոստացել ենք, որ երբ այդ կոնցեպցիան պատրաստ լինի, հասարակությանը կներկայացնենք։ Կոնցեպցիայի շուրջ բանավեճեր են գնում ԿԲ-ի եւ Բանկերի միության միջեւ, որովհետեւ մենք Բանկերի միությանը դարձրել ենք մասնակից նոր կոնցեպցիայի մշակմանը։ Կան լուրջ բանավեճեր, ընդ որում ոչ միայն ԿԲ եւ առեւտրային բանկեր հարաբերություններում, այլ ԿԲ-ի ներսում նույնիսկ կան բանավեճեր, թե ինչ ուղղությամբ եւ ինչպես կատարելագործել մեր նորմատիվային դաշտը։ Այստեղ ես որեւէ պրոբլեմ չեմ տեսնում։ Ցավոք, երբեմն որոշ բանկեր, խախտելով բանկային էթիկայի նորմերը, այդ բանավեճը հանում են հրապարակ։ Կոռեկտ չէ։ Նամանավանդ, որ ԿԲ պաշտոնական դիրքորոշում դեռեւս գոյություն չունի։ Ձեր թերթում էսպես եք հրապարակում՝ ենթադրվող, սպասվող այդ փոփոխությունը։ Ու վերագրում եք դա ԿԲ-ին։ ԿԲ-ն պաշտոնական դիրքորոշում դեռեւս չունի։ Եվ երկրորդը՝ ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ մենք այս կամ այն բանկի սնանկացման քաղաքականությունն ենք վարում, նու, ինչպե՞ս ես պետք է պատասխանեմ այդ մեղադրանքին ըստ Ձեզ։

Փաստորեն, ԿԲ նախագահը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց բանկերի սնանկացման ուղղությամբ ԿԲ-ի կողմից վարվող հատուկ քաղաքականության մասին տեսակետը։ Մեր հետագա հրապարակումներում կփորձենք մանրամասնել այս խնդիրները, ինչպես նաեւ՝ ներկայացնել առեւտրային բանկերի տեսակետները։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031