Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՍԱՐՈՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Մարտ 16,2001 00:00
Avag petrosyan

Մեկ տարի առաջ կյանքից հեռացավ հայ օպերային արվեստի ականավոր գործիչ Ավագ Պետրոսյանը։ Մարդ, որն իր բազմամյա ստեղծագործական ճանապարհին ստեղծել է օպերային կերպարների անզուգական մի շարք։ Կարելի է հերթով թվարկել նրա դերերգերը՝ Սանթուր («Դավիթ Բեկ»), Աշուղ եւ Շեյխ («Ալմաստ»), Տիրիթ («Արշակ Երկրորդ»), Ռադամես («Աիդա») եւ այլն։ Սակայն երաժշտասեր հասարակայնությունը Ավագ Պետրոսյանին հիշում է որպես Սարո։ Այդ կերպարը Ա. Պետրոսյանի կերտած գլուխգործոցն էր։

Նա Սարո է երգել 18 Անուշների հետ՝ Հայկանուշ Դանիելյան, Գոհար Գասպարյան, Էլվիրա Ուզունյան, Էլլադա Չախոյան, Ռեբեկա Օջախյան… Անուշները փոխվում էին, անվանիներին փոխարինում էին օպերային արվեստում նոր խոսք ասողները, իսկ Սարոն մնում էր անկրկնելին՝ Ավագ Պետրոսյանը։ Սարոյի դերերգը Ա. Պետրոսյանը կատարել է ավելի քան 600 անգամ եւ ամեն անգամ հանդիսատեսն ապշել է կերպարի եւ կերպավորողի միաձուլումից։ Ա. Պետրոսյանը, սակայն, միայն օպերայով չի սահմանափակվել։ Նրա կատարմամբ Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Գ. Եղիազարյանի, Ա. Սաթյանի, հայ ժողովրդական երգերի մշակումներն առանձնացել են հուզականությամբ։

Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031