Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍԽԱԼ ԵՔ ՀԱՍԿԱՑԵԼ

Մարտ 16,2001 00:00
grel

Կարդացի Ձեր «Նորից խանգարողներ» հոդվածը ու զարմացա, որ մեր շատ «սկզբունքային» վարչապետի ասածները ճիշտ չեն ընկալվել հետեւյալ պատճառներով.

1. Նախկինում հեղափոխականի ծանր կյանքով ապրած մարդը ինքնապաշտպանության բնազդի թելադրանքով երբեմն ասում է մեկ բան, անում մեկ ուրիշ բան, մեծ ճիգերով դեմքին խելոք արտահայտություն տալով պահանջում է մեկի հրաժարականը, հետո իրեն գցում է այդ մեկի կառավարությունում վարչապետ աշխատելու, ասում է՝ ինքը գիտե երկիրը ծանր վիճակից դուրս բերելու ձեւը, բայց այդ մասին չուզեց ժամանակին ասել իր մեծ հովանավորչի ու բարերարի եղբորը՝ հետագայում նրա տեղը զբաղեցնելու գեղջկական միտումով։

2. Կոնսպիրացիոն նկատառումներով («զոնից» բերած «խասիաթ» է) արտասանում է բառերի առաջին վանկերը։ Վերջապես ի՞նչ էր ուզում ասել վարչապետը։

Նա որպես խանգարող հանգամանքներ նկատի ուներ.

ա) անձնական մտավոր եւ կրթական մակարդակը (տեղին է հիշատակել մեծն Փափազյանի «Ամեն սեւ բան չէ, որ Օթելլո է» թեւավոր արտահայտությունը),

բ) երկրապահների եւ Վազգեն Սարգսյանի նվիրյալների արդարացի զայրույթի հնարավոր դրսեւորումները (այս առիթով, կարծես թե, արդեն կիրառվում է ժամանակին ԽՍՀՄ առաջին նախագահին հասցեագրված իգիթյանական հայտնի բնութագրականի խորհուրդը…),

գ) Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հիշաչար բնավորությունը՝ հայտնի հետեւանքներով հանդերձ,

դ) հերթական քավության նոխազ դառնալու արդեն նշմարվող հեռանկարը։

Հիմա տեսա՞ք, որ մարդուն ճիշտ չէիք հասկացել…

Մինչ հաջորդ վերծանում։

Ժ. (ԺՈՌԱ) ՇԻՐԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031