Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆԻՑ ՄԻՆՈՒՃԱՐ

Մարտ 16,2001 00:00
Manvel grigoryan

Խորովածով, երգ ու երաժշտությամբ հայտնի օբյեկտներից մեկից մեր ձեռքն ընկավ մի երգի տեքստ, որն, ըստ երաժիշտների, գրել է գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ գեներալ, ԵԿՄ վարչության անդամ Սեյրան Սարոյանի մասին։ Պատմում էին, որ Ս. Սարոյանը տարբեր օբյեկտներում խնդրել է իր համար երգեն այդ երգը։ Ցավոք, չհաջողվեց ո՛չ Մ. Գրիգորյանի եւ ոչ էլ Ս. Սարոյանի հետ կապվել՝ մանրամասներ ճշտելու համար, առավել եւս, որ շատերը հետո զարմացան այն փաստից, որ գեներալ Մանվելը գրում է, այն էլ երգեր՝ հանգավորված։

Զենքը ձեռքիդ դու ելար

Սուրբ Էջմիածնից մինուճար

Մշեցի ես ողջ հոգով

Մարտի ելար քաջերով։

Փառք ձեզ ծնած մայրերին,

Փառք գեներալ Սեյրանին,

Աստված ձեզ միշտ պահապան

Երթանք հասնենք Մուշ ու Վան։

Օմար սարը վերցրինք

Շատ ախպերներ կորցրինք

Սեյրան ջան, դու դիմացիր

Գյանջան պիտի վերցվի։

Մեր սուրբ երկիր Հայաստան,

Քեզ համար քաջեր ընկան,

Փառք ու պատիվ քեզ, Զինվոր,

Հաղթանակդ շնորհավոր։

Ս. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031