Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿՍԵԼ ԵՆ «ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄԻՑ»

Մարտ 16,2001 00:00
haymamul

Ինքնակառավարում

Վերջին 5 օրվա ընթացքում խմբագրությանն են դիմում տարբեր համայնքների, թաղերի մամուլ տարածող կրպակատերերը, թաղապետարանների՝ իրենց նկատմամբ սանձազերծված գրոհների կապակցությամբ։ Թաղապետարանները ներկայացուցիչներ են ուղարկում թերթավաճառների մոտ՝ սպառնալով կրպակները տարածքից հօդս ցնդեցնել, քանզի դրանք համահունչ չեն իրենց թաղերի արտաքին բարեմասնություններին։ Գաղտնիք չէ, սակայն, որ այդ կրպակները թերթավաճառներն իրենց տներից չեն բերել, դրանք պետական գույք են եղել եւ պատկանում են «Հայմամուլ» ՊՓԲԸ-ին։ Միայն մայրաքաղաքում, ըստ «Հայմամուլի» գործադիր տնօրեն Հ. Մխիթարյանի տեղեկատվության, մամուլի տարածումն իրականացվում է 160 կրպակների միջոցով։ Դրանցից 140-ը տեղադրվել են 30-40 տարի առաջ շրջանները համայնք դարձրած, համայնքներն էլ թաղ դարձրած տարածքներում (կան եւ 60 տարեկան կրպակներ) եւ այդ վայրերից կրպակների տեղափոխումը «դժվար է տանում բնակիչը, քանի որ դժվար է համակերպվում եւ հիվանդագին է արձագանքում մամուլի տարածման իր տրադիցիոն վայրի տեղափոխմանը»։ Մեկ կրպակի պատրաստում-տեղադրումն էլ պահանջում է 1,2 մլն դրամ գումար։

«Հայմամուլի» տնօրինության կարծիքով, հին կրպակային ցանցը թարմացնելու համար կպահանջվի լավագույն դեպքում մինչեւ 3 տարի։ Մենք տեղեկացանք նաեւ, որ Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանին է դիմել «Հայմամուլ» ՊՓԲԸ գործադիր տնօրենը՝ խնդրելով նրան հանձնարարականով դիմել թաղապետարաններին՝ ձեռնպահ մնալու այս պահին հին կրպակների տեղահանման «գայթակղությունից»։ Փոխարենը «Հայմամուլը» պարտավորվում է հների տեսքը բարեկարգել:

«Գայթակղության» պատճառները, ըստ թերթավաճառների զրույցների, հետեւյալն է. թաղապետարաններն «օտար» կրպակների բռնի տեղահանումն իրականացնելուց հետո նախընտրելի կրպակատեր կնշանակեն, յուրովի լուծելով տարածքում միակ այս պահի աշխատատեղի հարցը, կրպակատերերին բռան մեջ պահելով։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031