Լրահոս
Օրվա լրահոսը

Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԷ OTE-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մարտ 16,2001 00:00
davit harutyunyan

Չնայած, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախորդ օրը պաշտոնապես արված այն հայտարարությանը, թե հունական OTE ընկերության հետ պայմանագիր կնքելիս ՀՀ-ն ամրագրել է բավարար պաշտպանական մեխանիզմներ՝ այդուհանդերձ, հունական նույն թերթը դարձյալ համառորեն պնդում է, թե OTE-ն ցանկանում է «ԱրմենՏելի» իր բաժնեմասը օտարել թուրքական ընկերություններին։

Այս հարցը պարզաբանելու համար դիմեցինք նախարար Դավիթ Հարությունյանին։ «Պաշտոնապես մեր դեսպանատունը եւս OTE-ից ստացել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բայց եթե անգամ OTE-ն բանակցություններ վարում է՝ ես որեւէ ձեւով մտահոգված չեմ, քանի որ պայմանագրում կա կետ, որով արգելվում է իրավունքների եւ պարտականությունների փոխանցումը։ Այսինքն, գնորդը չի կարողանա այդ պարտականությունները փոխանցել, հակառակ պարագայում, արդեն մենք շատ հստակ պաշտպանության մեխանիզմներ ունենք՝ այդ թվում նաեւ դատական»,- հայտարարեց պրն Հարությունյանը։

OTE-ի ներդրումային պարտավորությունների առնչությամբ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ներդրումների հերթական ժամկետը լրացել է մարտի 3-ին եւ այդ օրը «ԱրմենՏելը» հայտարարել է, որ OTE-ն կատարել է 102 մլն դոլարի պարտավորությունները։ «Կա Բաժնետերերի վերահսկիչ հանձնաժողով, որը ուսումնասիրում է դա, բայց միաժամանակ որպես բաժնետեր՝ մենք իրավասու ենք նաեւ ներգրավելու աուդիտորական կազմակերպություններ, եւ չի բացառվում, որ այդ հնարավորությունից մենք օգտվենք»,- շեշտեց արդարադատության նախարարը։

Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031