Լրահոս
Օրվա լրահոսը

Քիթներս խոթում ենք անկախ պետության գործերի մե՞ջ

Մարտ 16,2001 00:00
xoren Sargsyan

«Ղարաբաղի հարցի լուծման մեկ տարբերակ կար, որն ընդունվեց 1989 թվականին՝ ՀԽՍՀ ԳԽ-ի կողմից։ Դա ԼՂ-ն Հայաստանին վերամիավորելու մասին որոշումն էր։ Դա ամենաճիշտ տարբերակն էր, որը հիմնված էր ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Ցավոք, կատարվեց հաջորդ քայլը եւ Ղարաբաղը հանրաքվեի միջոցով հռչակվեց անկախ հանրապետություն»,- իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայացրեց կոմունիստ Խորեն Սարգսյանը։ Ըստ նրա, այդ ամենից հետո Ղարաբաղն ինքը՝ որպես անկախ պետություն, պետք է ստանձներ իր հիմնախնդիրների լուծումը՝ ակտիվ մասնակիցը լինելով բանակցային գործընթացում։ «Փոխարենն այսօր ԼՂՀ-ն դուրս է մնացել այդ պրոցեսների մասնակցությունից, եւ նրա ճակատագիրը որոշում է ՀՀ նախագահը։ Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ԼՂ-ն ոչ թե Հայաստանի մաս է կազմում, այլ անկախ երկիր է, ապա ՀՀ նախագահ Քոչարյանը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ ի՞նչ հարց է լուծում, երբ Ադրբեջանից հետ տարածքային խնդիրը միայն ադրբեջանցիների կողմից գրավված Արծվաշեն բնակավայրն է։ Եթե Քոչարյանն Ալիեւից այդ է պահանջում՝ այլ խնդիր։ Հակառակ դեպքում, Ալիեւի հետ բանակցությունները ԼՂՀ նախագահի խնդիրն է»,- ասաց Խորեն Թռչունիչը։

Նա անդրադարձավ եւս մեկ հարցի։ «Նախագահ Քոչարյանն ասում է, թե Ղարաբաղի խնդիրն ինքը միայնակ չի լուծելու։ Դա լուծելու է ԼՂՀ-ն եւ հայ ժողովուրդը։ Ես ուզում եմ հարց տալ պարոն Քոչարյանին՝ հայ ժողովրդի ո՞ր հատվածը։ Եթե ԼՂ-ն ճանաչում ենք իբրեւ Հայաստանի տարածք, խնդրեմ՝ իմ կարծիքը հայտնեմ։ Եթե ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի կազմում, էլ ինչի՞ եմ ես՝ Խորեն Սարգսյանս, քիթս խոթում դրա մեջ. այդ ԼՂՀ նախագահն ու Արցախի ազգաբնակչությունը պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Այսօր մենք պարտավոր ենք շուտափույթ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը եւ դիվանագիտական աշխատանքներ տանել, որ այն ճանաչի նաեւ միջազգային հանրությունն, ինչպես անում ենք Ցեղասպանությունը ճանաչել տալու դեպքում»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031