Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. ԼԵՎՈՆՅԱՆԸ Օ. ԴՈՒՐՅԱՆԻՆ «ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ» Է ՀԱՄԱՐՈՒՄ

Մարտ 15,2001 00:00
Tigran levonyan

«Պետությունն այսօր ուշադրություն չի դարձնում երիտասարդ ստեղծագործողներին, որի պատճառով նրանք կորչում են։ Իսկ կորցնելը շատ ծանր բան է»։ Ահա այս խնդիրն է ամենից շատ անհանգստացնում «Կայունություն» կուսակցության երիտասարդական թեւին, որոնց կարծիքով՝ «եթե այսպես շարունակվի, կարող է ընդհանրապես Հայաստանում արվեստ չմնա, մանավանդ որ՝ այն սկսել է չհետաքրքրել մարդկանց»։

Այս խնդրի շուրջ երեկ Գրողների միությունում «Կայունության» երիտասարդական թեւը կլոր սեղան էր հրավիրել, որին ներկա էին արվեստի ավագ եւ երիտասարդ սերնդի գործիչներ, դերասաններ եւ այլք։

Բնականաբար, արծածվեց նաեւ Օհան Դուրյանին պաշտոնից ազատելու հարցը։ «Եթե համոզված լինենք, որ Օ. Դուրյանին հանելով կարող են ուրիշ ավելի լավին նշանակել՝ կհասկանանք։ Բայց, ցավոք, Օ. Դուրյանին փոխարինող մարդ թերեւս չգտնվի»,- ասաց «Կայունություն» կուսակցության երիտասարդական թեւի արվեստի հանձնաժողովի նախագահ Արմեն Գալստյանը։

Տիգրան Լեւոնյանը եւս, անդրադառնալով այդ խնդրին, ասաց, որ մեր պետությունը սխալ գործընթացի մեջ է. «Այն, ինչ ճշմարիտ ազգային արժեք է համարվում՝ գլխատվում է։ Հանուն ո՞ւմ գլխատեցին Օ. Դուրյանին,-հարցրեց Տ. Լեւոնյանը եւ ինքն էլ պատասխանեց,- հանուն նրա, ով շատ լավ երգիչ է»։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031