Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՏՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Մարտ 15,2001 00:00
chanaparh

Վերջերս Երեւանի գլխավոր ճարտարապետն իր ելույթում ասաց, որ քաղաքի բարեկարգման նախագիծն արդեն լիովին պատրաստ է։ Ուզում եմ հիշեցնել «Լենինականի» կոչվող փողոցի մասին, որտեղ գտնվում է նախկին «Շիրակ» հանրախանութը։ Հանրախանութի մոտի կանգառից են գնում Ծաղկահովիտի, Ապարանի եւ մի քանի գյուղերի ավտոբուսները։ Այսինքն, այդ կանգառը դարձել է երկու շրջանները սպասարկող ավտոկայան։

Դեռ մի քանի տարի առաջ մի երկու գործարար մարդ՝ տրանսպորտի նախարարության հետ միասին մտածեցին, որ ավտոկայան պետք չէ։ Ավտոկայանի շենքը վերցրին եւ որոշեցին, որ մարդիկ ավելի լավ է պաղպաղակ ուտեն, քան թե ավտոկայան ունենան։ (Նախկին ավտոկայանը նույնպես գտնվում է այդ փողոցի վրա)։

Շենքի ծայրին փակցված «Ավտոկայան» բառը փոխեցին «Շանթ» բառով։ Այդ փողոցի վրա է տեղադրված նաեւ երկու հոգու համար նախատեսված փոքրիկ մի տնակ, որտեղ տոմսեր են վաճառվում այդ շրջանների ուղեւորների համար։ Տրանսպորտի նախարարությունը այնքան «բարեհաճ» գտնվեց, որ երկու անձնավորության ապահովեց աշխատանքով։ Բայց բոլորովին հաշվի չառնվեց ուղեւորների վիճակը։ Մինչեւ ավտոբուսի շարժվելը՝ երկար սպասելուց, երեխաները, ծերերն ու հիվանդները չեն դիմանում առանց ջրի ու զուգարանի։ Մի քանի մարզեր տանող ճանապարհն անցնում է այդ փողոցով։ Իսկ Երեւանի քաղաքապետի մտքով երբեւէ անցնո՞ւմ է, որ զբոսաշրջիկները Երեւանից դուրս գալով «Լենինականի» փողոցում տեսնելու են մածունի բանկաներով ու կարտոֆիլի պարկերով կանգնած մարդկանց։

ԱԼՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031