Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողած Կարսում, գետի ափին…»

Մարտ 15,2001 00:00
German Avagyan

Նյու Յորքի STRAWBERRY FIELDS-ում, որ տեղավորված է Կենտրոնական այգում, կայացավ հայ բանաստեղծների ու Ջոն Լենոնի ջերմ հանդիպումը:
Հանդիպումն, իրոք, պառնասյան մակարդակի էր, որովհետեւ ներկա չէին ոչ հայ բանաստեղծները, ոչ էլ Լենոնը: Տողերիս հեղինակը, Սամվել Մկրտչյանի անգլերեն թարգմանությամբ, հայ պոեզիայի ընտրանին տարավ ու դրեց IMAGINE հայտնի կլոր շրջանի վրա: Ու մինչ մեր պոետներն ու Լենոնը միմյանց «ձեռք էին սեղմում», այդ կողմերով անցնող մի «բոմժ» թերթեց գիրքը եւ քիչ անց հայ պոեզիայի մոլի երկրպագու դարձավ ու… խնդրեց իմ ինքնագիրը: Ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց նրան համոզել, որ ես ոչ Նարեկացին եմ, ոչ էլ նույնիսկ՝ Արմեն Դավթյանը: Գիրքը ետ վերցնելու եւ կրկին հայտնի շրջանի վրա դնելու համար առավել մեծ ջանք պահանջվեց:

ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ

VERSUS ստուդիա

Հ.Գ. Այս հանդիպմանը չմասնակցած այն հայ բանաստեղծների բողոքների հոսքը, որի բացառումը առնվազն միամտություն է (վկան՝ «Հայ գրականությունը 21-րդ դարում» լոսանջելեսյան կոնֆերանսի գալիք մասնակիցների հանդեպ նրանց «արդար» ցասումը), հայտարարում եմ՝ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ ՀԳՄ-ն, ո՛չ նախագահական պալատը, ոչ էլ որեւէ տնային կառավարիչ այս հանդիպման հետ առնչություն չունեն: Բողոքներն ուղարկեք Սամվել Մկրտչյանին եւ Ջոն Լենոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031