Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՊՈԵԶԻԱՅԻ ՏՈՆ ԷՐ

Մարտ 14,2001 00:00
charenc

Չարենցի ծննդյան օրը հիմք դրվեց մի գեղեցիկ ավանդույթի: Կազմակերպիչները, որպես այդպիսիք, միջին սերնդի պոետներն էին, ում համար անհասկանալի է հոռետեսության թանձրույթին միախառնվող կարծիքը, թե այսօր պոեզիա էլ չունեք… Կա՛ն պոետներ, գրվում են ու կգրվեն բարձրարժեք բանաստեղծություններ… Սա էր միջոցառման լեյտմոտիվը, որ ֆայտոնով ու զուռնայի տեղ դուդուկ փչող երաժիշտներով ու լույս աղջիկ-ծաղկեփնջերով սկզբում ուխտ արեց դեպի Չարենցի արձանն ու «Էրեւանի քուչեքով» վերադարձավ տուն-թանգարան… Ցանկալի էր, որ Մաշտոցի պողոտան լիներ պոեզիայով ապրող մի մե՜ծ փողոց ու մայթերին, մարդկանց հոգիներում գինով-զուռնով ղողանջեին պոետի հրա՜շք տողերը… Տոնը մուտքի մոտ էր, հետո՝ մուտքից ներս, ուր հնչեց Չարենց, ու այդ վիթխարի լիցքով մեր կողքին ապրող պոետների ձայնը… «Տանիք» թատրոնի երիտասարդ թատերախումբը բանաստեղծություններ էր բեմադրել։ Գինին հոսում էր ու յուրաքանչյուր պոետ մի բանաստեղծություն էր ձոնում Չարենցին։ Այսպես՝ տեղում կողմնորոշվելով ու չնմանակելով ոչ Պուշկինի արձանի տակ արտասանող ռուս պոետներին, ոչ պոեզիան ընդամենը ակնոցի փայլով փայլեցնող դերասաններին, սկիզբ դրվեց մի գեղեցիկ տոնի ավանդույթի։

ՏԻԳՐԱՆ ՌՇՏՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031