Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵՔ՝ ԳԱԶ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՔ

Մարտ 14,2001 00:00
gaz

Երեկ քաղաքապետարանում խորհրդակցության թեման, ինչպես ներկայացրեց քաղաքապետ Ռ. Նազարյանը՝ մայրաքաղաքի գազիֆիկացման խնդիրն էր, որը պետք է իրականացվի «Հայռուսգազարդ» ձեռնարկության հետ։ Խորհրդակցությանը ներկա էին նաեւ Երեւանի թաղապետերը եւ այլ պաշտոնական անձինք։ Հիմնականում խոսվեց այն մասին, որ քաղաքը գազիֆիկացվելու է փուլ առ փուլ։

Առաջիկայում կապույտ վառելանյութ կստանան մայրաքաղաքի հինգհարկանի շենքերը։ Գոհացնող արդյունքի դեպքում հերթը կհասնի իննհարկանիներին, որից հետո գազիֆիկացման ծրագիրը ձեռք կբերի համատարած բնույթ։ Իհարկե, այս ամենն այն դեպքում, երբ բնակիչը համաձայնության գրավոր հայտ ներկայացնի տվյալ շրջանի համապատասխան մարմնին՝ կանխիկ վճարելով 40 հազար դրամ։

Թաղապետերից ոմանք, հաշվի առնելով բնակչության անվճարունակությունը, հարց ուղղեցին՝ արդյոք հնարավո՞ր չէ սակագինը կամ իջեցնել, կամ հնարավորություն տալ բնակչին՝ գումարը վճարել տարվա ընթացքում։ Սակայն «Հայռուսգազարդի» տնօրեն Ռոլանդ Ադոնցը նշեց, որ դա անհնար է, քանի որ իրենք ունեն ահռելի ծախսեր, գազի ամբողջ համակարգը մոտավորապես 20 տարվա կյանք ունի եւ խիստ վերանորոգման կարիք կա, իսկ որոշ թաղամասերում նախատեսվում է փոխել ողջ համակարգը՝ համաձայն նոր նախագծերի։

Քաղաքապետ Ռ. Նազարյանը շեշտեց, որ այդ 40 հազար դրամը բնակիչը ջուրը չի գցում, այլ դրանով փակվելու է նրա օգտագործած գազի գումարը։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031