Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու «զապադլոն» էլ է լինում

Մարտ 14,2001 00:00
taxi

Քանի որ մնացել ենք մի բուռ ազգ, բոլորիս շատ են հետաքրքրում միմյանց մասին տեղեկությունները: Ինձ, օրինակ, վերջերս տանջում էր տաքսի սերվիսների աշխատակիցների վիճակը: Այդ պատճառով էլ որոշեցի սերվիսներից մեկում աշխատող վարորդի հետ զրուցել: Իմացա, որ հայ ժողովուրդը բավականին հաճախ է օգտվում տաքսիներից, նույնիսկ գիշերվա ժամերին (մեծ մասամբ դրանք օդանավակայան գնացողներն ու հարբած-մեռածներն են): Վարորդները աշխատում են մեկ ամբողջ օր՝ երկու օրը մեկ: Սնվում եւ այլ պահանջները հոգում են պատվերներից ազատ ժամանակ, սակայն, եթե հաջող օր է լինում, եւ պատվերներից տեղ ու դադար չկա, ապա վարորդներն անձնականով զբաղվելու ոչ մի իրավունք չեն ունենում: Իմացա նաեւ մի գաղտնիք: Ցանկացած վարորդ իր համարն ունի, եւ եթե դուք նրան ծանոթ եք կամ ձեր սիրտը նրան է կպել եւ սերվիս զանգահարելիս անընդհատ, օրինակ, 33 համարին եք պահանջում, կենտրոնում կարող են պատասխանել, որ նա պատվերի մեջ է: Բայց դուք այդ դեպքում ասացեք, որ եթե 33-ին չուղարկեն, ուրիշ մեքենա չեք նստի:

Վարորդն ամեն պատվերից պարտավոր է որոշակի տոկոս մուծել ղեկավարությանը. ամեն սերվիս իր չափն ունի՝ մոտավորապես 30%: Քանի որ կենտրոնում տեղյակ են լինում՝ ինչ ճանապարհով է ուղեւորվում մեքենան, այնտեղ արդեն գիտեն՝ ինչ գումար է ստացվելու: Կարելի է «քյար» անել, եթե առատաձեռն ուղեւոր է պատահում, այդ մասին կենտրոնում կարելի է նաեւ չհայտնել: Սակայն «ստոր» ղեկավարությունը մեկ-մեկ իր վարորդին ստուգելու համար հատուկ ուղեւոր է ուղարկում, որը նշանակված գումարից ավելի է թողնում: Այդ դեպքում վարորդը «բռնվում» է:

Եթե տաքսի սերվիսի գովազդում լսում եք, որ 1 կմ-ի արժեքը շատ ցածր է, դա նշանակում է, որ նստելավարձն է մեծ գումար կազմում: Իսկ եթե սերվիսը նստելավարձի համար գումար չի գանձում (այսինքն՝ աշխարհի որ ծայրում էլ գտնվեք, մեքենան ձեզ անվճար կմոտենա), այդ դեպքում 1 կմ-ն ավելի թանկ է, քան առաջին դեպքում: Որոշ սերվիսներ նաեւ պատվերով ուտելիք եւ ծաղիկ են առաքում, սակայն ծանոթ վարորդն ասաց, որ այդ պատվերները կատարելը փոքր-ինչ «զապադլո» է:

ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031