Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծառերը հատվում էին բնակարանները տաքացնելու նպատակով, 2000-2001

Մարտ 14,2001 00:00

Մարզպետները հող են տալիս, հիմնադրամները՝ փող Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծառերը հատվում էին բնակարանները տաքացնելու նպատակով, 2000-2001թթ. պօրինի ծառահատումների հիմնական պատճառը բարեր, սրճարաններ, խանութներ եւ այլ օբյեկտներ կառուցելն է։ «Կանաչապատում» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ղազարյանը դա մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Երեւի դրանք փակում են խանութը, եւ կտրում են, որ իրենց օբյեկտը լավ երեւա»։ Պրն Ղազարյանն ասաց, որ ծառատունկի ֆինանսական բոլոր հարցերը քաղաքապետարանն է լուծում։ Իրականում դրան աջակցում են տարբեր հիմնադրամներ, հողերը տրամադրում են մարզպետները, իսկ տնկիները աճեցնում է հենց «Կանաչապատում» ձեռնարկությունը։ Պրն Ղազարյանն ասաց, որ տնկիների հետ կապված խնդիրներ չունեն, որ 770 օրինական հատված ծառի փոխարեն տնկվելու է 30 հազար ծառ։ Հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ։ «Ոռոգման ցանցը վաղուց շարքից դուրս է եկել։ Իսկ նորոգման համար մեծ գումարներ են պետք»,- ասաց պրն Ղազարյանը։ Ներկայումս վերանորոգվում է «Հաղթանակ» զբոսայգու լանջի ոռոգման հանգույցը՝ «բայց դրա համար անհրաժեշտ է 1 մլն դրամ»,- նշեց պրն Ղազարյանը, հետո ավելացրեց, որ քաղաքապետարանի տրամադրած գումարները «բավարարում են մեր պահանջների 10%-ը, ասենք, ծառը տնկեցինք, որ չջրվեց՝ կչորանա»։ 2000-2001թթ. գրանցվել է ապօրինի ծառահատման տաս-նհինգ դեպք՝ Արաբկիր թաղամասում եւ հինգ դեպք՝ Կենտրոնում։ «Ցավոք, չկա մի օրենք, որով ինչպես կարգն է պատժվի չարագործը, միայն տուգանվում են 2-3 հազար դրամ»,- ասաց պրն Ղազարյանը։ Նա խնդրեց բնակչությանը՝ աջակցել ապօրինի ծառահատողներին բռնելու հարցում։ «Եթե ծառը հատողը կանաչ վերնաշապիկով չէ, ուրեմն նա կանաչապատման ձեռնարկությունից չէ եւ ծառը կտրում է սեփական շահերից դրդված։ Նման դեպքում պետք է հայտնել մեզ»։ Պրն Ղազարյանը նշեց, որ իրենք ամեն կերպ պայքարում են, որ վաղեմի ծառերը մնան իրենց տեղում, եւ զիջում են միայն այն դեպքում, երբ «Քաղաքաշինությունը մնում է քաղաքաշինություն, եթե տվյալ կառույցը կարեւոր է քաղաքի համար կամ տվյալ վայրում պետք է փողոց լինի, ապա, ցավոք, այդ հատվածում կատարվում է ծառահատում»։ Հետո ավելացրեց, որ մեկ կտրված ծառի փոխարեն պետք է տնկվի 2 ծառ ու պետք է սպասել, որ ծառը ծառ դառնա։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել