Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտին» տրված հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նշել էր.

Մարտ 14,2001 00:00

ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ «Առավոտին» տրված հարցազրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Գործող օրենսդրությամբ իրավաբանական անձն իրավունք չունի դատախազությանը զրպարտության հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջ ներկայացնել»։ Հայաստանի ազգային սկաուտական շարժման կենտրոնական վարչության ատենապետ Բագրատ Եսայանը ներկայացրեց մեզ այն իրավական հիմքերը, որոնք հնարավորություն են ընձեռում իրենց կազմակերպությանը որպես տուժող ներգրավել քրեական գործի մեջ։ Դա նախ քրեադատավարության օրենսգրքի 59 հոդվածի 5-րդ մասն է. «Տուժող կարող է ճանաչվել իրավաբանական անձը, որին հանցագործությամբ պատճառվել է բարոյական կամ նյութական վնաս»։ Բացի այդ՝ ՔԴՕ-ի 176-րդ հոդվածով սահմանվում է, թե քրեական գործ հարուցելու առիթներից մեկն էլ «Հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումներն են՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին»։ «Հայկական ժամանակի» ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե քանի որ քրեական օրենսգրքում զրպարտության մասին 131 հոդվածը ներառված է «Անձի կյանքի, առողջության, ազատության եւ արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում, ակնհայտ է, որ խոսքը միայն ֆիզիկական անձանց մասին է։ Այս իրավաբանական վեճը թերեւս լուծեն պատկան մարմինները։ Իսկ ընդհանուր առմամբ ատենապետը չցանկացավ օգտվել «Առավոտի» պատրաստակամությունից՝ շարադրել իրենց տեսակետը սկաուտական կազմակերպությունում ահաբեկչության համար դատապարտված անձանց առկայության վերաբերյալ. «Մենք որոշել ենք որեւէ ձեւով չարձագանքել դատախազությանը մեր դիմումից հետո այդ հարցի շուրջ մամուլում քննարկում ծավալելու փորձերին։ Դատախազությանն ենք ներկայացրել բոլոր փաստարկները, որոնք վկայում են, թե «Հասկը» մանկապատանեկան կազմակերպություն է, ահաբեկչական կազմակերպություն չէ։ Հույս ունեմ, որ հետագայում էլ այդ փաստարկները կներկայացնենք դատարանին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել