Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

Մարտ 13,2001 00:00
Armen Hovhannisyan

Մարտի 10-ին լրացավ հայտնի լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան 65 եւ ստեղծագործության 40 տարին։ 60-ական թթ. հայոց իրականության մեջ ասպարեզ եկավ մի սերունդ՝ օժտված ինտելեկտուալ ներուժի ինքնատիպ արտահայտությամբ։ Այդ սերնդի ներկայացուցիչներից է Ա. Հովհաննիսյանը: Նրա հոդվածները տեղ են գտել մեր երկրի հասարակական ու մշակութային կյանքն արտացոլող «Գարուն» պարբերականի էջերում, «Ավանգարդ» թերթի հրապարակումներում։

Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել։ «Ես իմ հացը ձրի չեմ կերել։ Արել եմ այն, ինչ իմ մասնագիտությունն էր ինձ թելադրում»,- նշեց նա։ Այսօրվա մամուլի, հրապարակախոսության մասին գերադասեց լռել, քանզի մտադիր չէր այդ գեղեցիկ օրը մթագնել ինչ-ինչ դիտողություններով։ Հավելեց, որ վատ չի վերաբերվում ԶԼՄ-ների քանակին, սակայն շեշտեց, թե որակն էլ պետք է բարձր լինի։

ԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031