Բամբասանքներ եկեղեցու ծառայողների մասին միշտ էլ եղել են։ Սակայն որքան էլ այդ խոսակցությունները չհամապատասխանեն իրականությանը, դրանք գցում են եկեղեցու վարկանիշը։
Մի քանի ամիս առաջ պտտվում էին ասեկոսեներ, որ Շիրակի մարզի գյուղերից մեկի վանքի քահանան սիրահետում է այդտեղի կանանց ու աղջիկներին։ Մի օր էլ գյուղացիները նրան բռնում են «գործի» պահին եւ կտրում են մորուքը։ Իսկ վերջերս նման խոսակցություններ են տարածվել Երեւանին բավական մոտ գտնվող եկեղեցիներից մեկի քահանային մասին, որ նա իր սենյակ (եկեղեցում գտնվող) է բերում կանանց։ Տեղացիներն այդ «սենյակն» անվանում են «անառականոց»։ Ցավալի է, որ նա, ով քարոզում է «մի՛ շնանար», ինքն է բռնել այդ ճանապարհը։ Կարելի է մտածել, որ նա էլ, վերջիվերջո, մա՛րդ է։ Այո՛, մարդ է, բայց նաեւ քահանա, որը պետք է պահպանի եւ կատարի պատվիրանները։ Գուցե ճիշտ կլինի, որ նրանք, ովքեր չեն կարողանում զսպել իրենց երկրային պահանջները, հրաժարվեն իրենց պաշտոնից, չարատավորեն եկեղեցու եւ իրենց եղբայրների անունները։
ԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ