Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ ԿԱՇԱՌՔ ՉԷՐ ՎԵՐՑՆԻ

Մարտ 13,2001 00:00

ՄԻԱՅՆԱԿ ԿԱՇԱՌՔ ՉԷՐ ՎԵՐՑՆԻ Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահությամբ Ժ. Վարդանյանի) Սարգիս Շահմուրադյանի գործի հետ կապված ցուցմունք տվեց Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը։ Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի դասախոս Ս. Շահմուրադյանը մեղադրվում է 2000թ. գերմաներենի ընդունելության քննության ժամանակ 10 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ։ Ինստիտուտի ռեկտոր Ս. Զոլյանը հայտնեց, որ Ս. Շահմուրադյանին ձերբակալելու մասին իմացել է դեպքի միայն հաջորդ օրը. «Հանձնաժողովի անդամները նույնպես ճշգրիտ տեղեկություն չունեին։ Խոսվում էր, թե իբրեւ քաշքշուկ է տեղի ունեցել եւ ոչ թե կաշառքի հարց է եղել»,- ասաց պրն Զոլյանը եւ ավելացրեց, որ կաշառք վերցնելու մասին տեղեկացել է մամուլից։ Ըստ պրն Զոլյանի, ինքը պատասխանատու էր քննությունների կազմակերպման համար, իսկ քննությունների ընթացքում որեւէ արտառոց բան չի եղել։ Ս. Զոլյանը անկեղծորեն զարմացած էր, թե ինչպես է պատահել, որ իր հաստատությունում հանցագործություն է տեղի ունեցել, իսկ ինքը տեղյակ չէ։ Առավել զարմանալի էր այն խոստովանությունը, թե նախազգուշացրել էր՝ «երբ ստեղծվի վտանգավոր իրավիճակ, իրեն տեղյակ պահեն»։ Դատապաշտպանի այն հարցին, թե պրն Շահմուրադյանը կարո՞ղ էր միայնակ կաշառք վերցնել եւ գնահատական նշանակել, Ս. Զոլյանը պատասխանեց, որ նման բան չէր կարող պատահել։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել