Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՈՐԴՈՒՍ ՍՊԱՆԵԻՆ

Մարտ 09,2001 00:00
grel

Նամակն ուղղված է Սերժ Սարգսյանին

Տղաս՝ մայոր Արսեն Հենրիկի Մանուկյանը, որն աշխատում էր ՊՆ հաշվողական կենտրոնում որպես ծրագրավորման բաժնի պետ, ութերորդ ամիսն է՝ գազանաբար սպանված է։ Հայաստանի զինվորական դատախազությունը, որի վարույթում է գործի քննությունը, հանցագործին կամ հանցագործներին բացահայտելու լուրջ քայլեր չի անում։ Հայտնի է, որ տղաս աշխատանքի բերումով տիրապետել է Ձեր կառույցի ամբողջ իրադրությանը եւ, հավանաբար, այդ ինչ-որ մեկի սրտով չի եղել։

Մինչ սպանվելը տղաս պատրաստվել է զեկուցագրով տեղյակ պահել Ձեզ իրենց աշխատանքների եւ բաժնում տիրող իրադրության մասին։ Սակայն հանցագործները կանխել են նրա այդ մտադրությունը։ Պահպանվել է այդ զեկուցագրի միայն մեկ էջը, որտեղից պարզ նշմարվում է, թե ինչու պետք է նրան սպանեին։

Բացի այդ, գարնանային Ձեր կոլեգիայի նիստին, որին պետք է մասնակցեր նաեւ տղաս, նրան արգելել են։ Գուցե նա ինչ-որ բա՞ն ուներ Ձեզ ասելու…

Երկու անգամ դիմում եմ հղել Ձեզ, խնդրելով ինձ ընդունել։ Սակայն պատճառաբանել են, որ Դուք քաղաքացիների ընդունելության ժամեր չունեք։ Հույս եմ հայտնում, որ դուք մի քանի րոպե կտրամադրեք ինձ։

ՀԵՆՐԻԿ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՊՆ բանավոր միջնորդությամբ մայոր Արսեն Մանուկյանի դին ամփոփվեց Կարմիր բլուր կոչվող գերեզմանատանը։ Սակայն այսօր հարցականի տակ է հանգուցյալին այնտեղ թողնելու հարցը, քանի որ թաղման բյուրոյում պահանջում են ՊՆ գրավոր միջնորդությունը։ Նախաքննության ավարտը չի երեւում, չեն բացահայտվել հանցագործության հանգամանքները, գործը, հետեւաբար, դատարան չի հասել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031