Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿԵՑՎԱԾՔՈՎ ԸՆԴՈՒՆԵՆՔ

Մարտ 09,2001 00:00
exern

Գրեթե հարյուրամյա լռության նիրհից արթնացել է աշխարհի խիղճը։ Հանուն պատմական արդարության՝ քրիստոնեական մի շարք երկրների օրենսդիր մարմիններ, նաեւ Եվրախորհուրդը դարափոխ մեր ժամանակներում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Եվ բնական է, որ այսօր յուրաքանչյուր լրատվամիջոց ձգտում է հրճվանքի յուրատեսակ ձեւակերպումով արտահայտել «ճանաչման» պատմական որոշումների փաստը։ Սակայն մի բան, մեր կարծիքով, մտահոգիչ է. աշխարհի ժողովուրդների ընտրյալների այս եւ այլ կարգի հայանպաստ դիրքորոշումների համապատկերում ավելի քան անհասկանալի ու տարօրինակ են մեզանում պետական եւ ոչ պետական մակարդակով երբեմն հնչող թուրքերի հետ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների հաստատման մտադրությունները։ Մինչդեռ մարդկության ամբողջ պատմության ընթացքում դաժանությամբ ու ծավալով իր նմանը չունեցող եղեռնից տուժածների իրավահաջորդները՝ Հայ Դատի պահանջատեր մեր սերունդը, պետք է պահպանի ծայր աստիճան արժանապատիվ զսպվածություն եւ քաղաքական խոհեմություն՝ ցեղասպանների եւ նրան մեղադրողների առկա «փոխհրաձգային» բնորոշումների արանքում ծանր ու թեթեւ անելու հնարավորության բանեցումը՝ պատշաճորեն վերաիմաստավորելու համար։

ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ

Հ. Գ. Այս օրերին «Մեդիամաքս» գործակալությունը ինտերնետով սայդով անց է կացնում հարցում «Հարկավո՞ր է Հայաստանին դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ» թեմայով։ Հարցումը շարունակվում է եւ մեր ունեցած տվյալներով՝ առայժմ 800 ձայներից դեմ են քվեարկել 460-ը եւ կողմ՝ 340-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031