Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող գիրք գրի, նկար նկարի»

Մարտ 09,2001 00:00
Tigran naghdalyan

Այլապես չի կարող ստեղծագործական աշխատանք համարվել «Օրակարգով» քաղաքականություն իրականացնելը։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը, ըստ օրենքի, իրավունք չունի հաղորդումներ վարելու՝ Տիգրան Նաղդալյանն այսպես գնահատեց.

ա) որ Շավարշ Քոչարյանն անտեղյակ է «Հեռուս տատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին,

բ) որ այդ օրը նրա խմած գարեջուրը թերեւս վատորակ է եղել,

գ) կամ էլ ուղղակի վատ տրամադրություն է ունեցել։

Մենք փորձեցինք պարզել, թե պատճառներից ո՞ր մեկն է, այնուամենայնիվ, կարեւորում ինքը՝ Շավարշ Քոչարյանը։ «Գիտեք ինչ, գարեջուր ես միշտ էլ սիրում եմ եւ դա չեմ թաքցրել,- ասաց նա,- բայց դա որեւէ առնչություն չունի օրենքի հետ, ինչպես նաեւ իմ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ տրամադրությունը»։ Իսկ գուցե, այնուամենայնիվ, պրն Քոչարյանը վատ է ծանոթ օրենքին։ «Ուղղակի իմ գործունեության, պաշտոնի պատճառով ես ստիպված եմ եղել ծանոթ լինել այդ օրենքին եւ նաեւ մասնակցել այդ օրենքի մշակմանը։ Այդպիսին է կյանքը»,- նրբանկատորեն նշեց պրն Քոչարյանը։ Նա համարում էր, թե Տիգրան Նաղդալյանն այսպես պայքարում է «Օրակարգը» վարելու համար՝ քանի որ շատ է ցանկանում ռեւանշ վերցնել. «Բայց ինձ համար անընդունելի է, որ պետական լծակների տիրապետող անձը (լինի դա Զինվորական դատախազության կամ Հանրային հեռուստատեսության ղեկավար) փորձի օգտագործել այդ լծակները ռեւանշի կամ այլ նպատակների համար»։

Հետաքրքրվեցինք, թե Տիգրան Նաղդալյանի պարզաբանումներից հետո՞ էլ, ինքը «Օրակարգի» համար որ չի վճարվում եւ «սա պարզ ստեղծագործական աշխատանք է», պրն Քոչարյանը շարունակում է պնդել, թե սա կարող է դիտարկվել որպես հեռուստատեսության հետ պայմանագրային հարաբերություններ չունենալու խորհրդի անդամների համար նախատեսված դրույթի ոտնահարում. «Գիտեք ինչ, ախր մենք հասկանում ենք, թե ստեղծագործական աշխատանքն ինչ է։ Այն է, եթե նա գիրք գրի, նկար նկարի, բայց այն, ինչ նա «նկարում է» Հանրային հեռուստատեսությամբ՝ ստեղծագործական աշխատանք չէ։ Դա հստակ քաղաքական հաղորդում է, իր հստակ ուղղվածությամբ»։

Այն հարցին, թե ինչ շարունակություն է ունենալու այս խնդիրը, կա՞ն մեխանիզմներ, որոնք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին կստիպեին չխախտել օրենքը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել։ Մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ այդ մարմինը լինի անկախ։ Որպես անկախության երաշխիք մենք ամրագրեցինք մի դրույթ՝ հանձնաժողովի կազմը կարող է փոխվել (բացառությամբ մարդկային բացառիկ հասկանալի պարագաների, երբ հրաժարական է տալիս, մահվան դեպք է եւ այլն) միայն օրենքի փոփոխության դեպքում։ Մենք տվել ենք այդպիսի անկախության երաշխիքներ, բայց երբեք չէինք մտածում, մեր մտքովն անգամ չէր անցնում, թե այն անձը, որը լինելու է այդ խորհրդի անդամ եւ առավել եւս՝ նախագահ, կփորձի շրջանցել օրենքը»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031