Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տարածքի պատմություն

Մարտ 08,2001 00:00
dat

Ամուսինս եղբորս օգնությամբ 1994թ. կառուցել է 24 քմ անօրինական կառույց, որը մինչեւ օրս զբաղեցնում եմ։ Շահումյանի նախկին շրջխորհրդի գործկոմը՝ նկատի ունենալով, որ այդ 24 քմ-ն անօրինական է եւ, որ տվյալ տարածքի սեփականատերը անօրինական է կառուցել այդ տարածքը, որպես արվեստագետի, որոշումով հատկացրեց ինձ՝ արվեստանոց օգտագործելու համար (Շ. Պողոսյանը հանրապետության ճանաչված գորգագործներից է- խմբ.)։

Փաստորեն, 24 քմ սենյակը սեփականատիրոջը՝ Արուս Սիմոնյանին (սկեսուրիս) չի պատկանել, հետեւաբար, նա կտակել չէր կարող այն (մանավանդ որ «անօրինական» կառույց էր)։ Կրկնում եմ, այդ տարածքը պատկանել է գործկոմին, վերջինս էլ հատկացրել է ինձ՝ իբրեւ արվեստանոց։

Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը այս ակնառու փաստը քննության առարկա չի դարձրել՝ հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստրի ներկայացուցչի եզրակացությունը՝ 24 քմ հատկացրել է հայցվորին, այն բանի համար, որ այն սեփականատիրոջ հողի վրա է կառուցված, հաշվի չառնելով, թե ո՞վ է կառուցել եւ ե՞րբ։

Ես՝ Շուշան Պողոսյանս, համաձայն ամուսնության վկայականի (66.09.20), 1964-ից օրինական ամուսնացել եւ մշտական գրանցված բնակվում եմ Մ. Մեծարենցի փող. թիվ 22 տանը։ 1972-ին ամուսնուս եղբայրը՝ Աբգար Պետրոսյանը 3 սենյականոց բնակարան է ստանում իր ընտանիքի 5 անձով եւ հեռանում վերը նշված հասցեից։ 1977-ին մյուս եղբայրը՝ Գեւորգ Սիմոնյանը 3 սենյականոց բնակարան է ստանում ու հեռանում վերը նշված հասցեից։

Մինչ երկու եղբայրների բնակարաններ ստանալը մենք ապրել ենք հաշտ ու համերաշխ։ Ցանկանալով ինձ զրկել սեփական տան իրավունքներից, սկսեցին տարբեր վնասներ հասցնել (թե տնտեսական, թե բարոյական), որոնց համար կներկայացնեմ փաստաթղթեր (լույսը կտրելով, բնակարանը հրդեհելով, փաստաթղթերս, գույքս գողանալով, անգամ ծեծելով, մի ուրիշ ընտանիք 5 անձով գրանցելով…), որպեսզի ինձ զրկեն սեփական տան իրավունքից։ Ցավալին այն է, որ եղբայրները մահացած եղբոր՝ ամուսնուս ընտանիքի հաշվին բնակարաններ ստացան եւ առանց խղճի խայթ զգալու բազմաթիվ քայլերի դիմեցին՝ միմիայն բնակարանին տիրանալու համար։ Համոզված եմ, որ այդ կտակը անօրինական է։

Վերը նշված հասցեում 1964-ից (1966-ից գրանցված եմ) մշտական ապրում եմ 37 տարի շարունակ։ Իմ աշխատասիրության, ազնիվ ու բարի վարքիս համար ունեմ շատ վկաներ, չեմ ստել, գողացել եւ խաբել, երբեք կեղծիք չեմ կատարել: Ես խնդրում եմ ոտնահարված իմ իրավունքների վերականգնում։

ՇՈՒՇԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031