Կարծում ենք, մարտի 8-ի առիթով (եւ ընդհանրապես) արժե իմանալ կանանց ինտիմ կյանքին վերաբերող որոշ մանրամասներ, որն էլ կօգնի ճիշտ կողմնորոշվել ընտրություն կատարելիս։
Խոյ կանայք պահանջկոտ սեքսուալ զուգընկերներ են։ Սերը, ընկերությունը, ամուսնությունը Խոյ կինը համարում է ընդամենը պարտականություն։ Սեքսին կյանքում Խոյ կինը մոտենում է այնպես, ինչպես եւ մնացած բաներին՝ իմպուլսիվ։ Նա տալիս է այն ամենը, ինչ ունի, բայց եւ վերցնում այն, ինչ կարող է։ Նա կրքոտ է, զգում է այնպիսի զուգընկերոջ կարիք, որը կարող է կիսել իր անսպառ էներգիան։ Նրան դուր է գալիս սեքսուալ երեւակայությունը։
Ցուլի նշանի տակ ծնված կանայք գայթակղիչ, զգայական են։ Նրանց սառը եւ ինտելեկտուալ արտաքինի տակ թաքնված է տղամարդկանց գրավելու հմտությունների մի ամբողջ շարք։ Նա գայթակղում է արտահայտիչ ձայնով, իսկ հայացքով հիպնոսացնում է։ Նրան անհրաժեշտ է սիրային երեւակայության իրականացումը։ Նրան բավարարում է լիարժեք սեքսը, համեղ սնունդն ու հաճելի շրջապատը։ Ոչ մի դեպքում չփորձեք զբաղվել սիրով Ցուլ կնոջ հետ, մինչեւ նա ինքն այդ չառաջարկի։ Նրա սեքսուալ բնությունը առաջնորդվում է առողջ բնազդով։ Հագուրդ տալով իր սեքսուալ կրքերին, նա նվաճում է նոր բարձունքներ եւ ի վիճակի է իր տղամարդուն հավերժ պահել իր կողքին։
Երկվորյակ կանայք ունեն ոչ վատ կառուցվածք եւ երկար ժամանակ պահպանում են այն։ Նրանք օժտված են հումորի զգացումով։ Պաշտում են ծիծաղը։ Նույնքան սեքսուալ են, որքան յուրաքանչյուր կին։ Սակայն շուտ են կորցնում հետաքրքրությունը, քանի որ նրանց համար առաջնային է ոչ թե ֆիզիկական կողմը, այլ ինտելեկտուալ հիմքը։ Սեքսը այնքան էլ չի գրավում նրանց։ Առավել հետաքրքիր է այն, ինչո՞վ տղամարդը կարող է ապահովել իրենց։ Սեքսը երկվորյակների համար նպատակ չէ, այլ հարաբերությունների արդյունք, իսկ արդյունքի տակ, ամենից առաջ, հասկանում են հասարակական դիրքի ձեռքբերումը։ Երկվորյակ կանայք սիրո կարիք են զգում։ Բայց ավելի շատ շահագրգռված են զուգընկերոջ «ինտելեկտուալ գործակցի», քան սեքսուալ պոտենցիալի հարցերով։ Ունեն ազատասեր ոգի, բայց եթե, ի վերջո, հանդիպում են իրենց ընտրյալին, նրանց միությունը դառնում է ընտանեկան երջանկության նմուշ։
Կարդացեք նաև
Խեցգետին կինը համեստ է, սակայն չափազանց սեքսուալ։ Ցանկալի կին է, որը քիչ է խոսում, սակայն խորությամբ զգում է։ Խեցգետին կինը սեքսուալ է քայլվածքում, ժպտալիս եւ նույնիսկ խոհանոցում կերակուր պատրաստելիս։ Նա բացառապես գրավիչ է, համառ եւ ճնշող չէ։ Սիրո հարցում Խեցգետին կինը «ռոմանտիկ շախմատի» հրաշալի խաղացող է։ Նա պաշտում է, երբ իր հետ զբաղվում են սիրով, սակայն երբեք նախաձեռնությունն իր վրա չի վերցնում։
Առյուծ կինը սովորաբար ընտրում է ամենալավը եւ համոզված է, որ ունի դրա արքայական իրավունքը։ Նա կենդանակերպի մեծագույն սեքսուալ խորհրդանիշն է, իսկ նրա կիրքն անընդհատ սպառման կարիք ունի։ Նա լավատես է ու գիտի սիրո իրական արժեքը։ Գեղեցկությամբ օժտված եւ իր հանդեպ ուշադրություն պահանջող Առյուծ կինը հաճախ է իշխում զուգընկերոջ նկատմամբ։ Նա կարող է ստիպել իր տղամարդուն շնչահեղձ լինել կրքոտ ցանկությունից։ Սիրախաղը նրա համար զվարճանք է, սակայն իր հանդեպ նույնը՝ կունենա այն ազդեցությունը, ինչը կարելի է ակնկալել առյուծից, երբ նրա բաշը շոյես հակառակ ուղղությամբ։ Նա ինքնավստահ է սեքսում, եւ դեմ չի լինի, եթե այն համատեղվի նյութական աջակցությամբ։ Հաճախ են սիրահարվում, բայց հազվադեպ սիրում։ Վարժեցրած Առյուծները դառնում են հրաշալի սիրուհիներ եւ զգայական կանայք։
Կույսերի սառնությունն ու գեղեցկությունը համարյա չեն ենթարկվում ժամանակին։ Նրանց սեքսուալ գործունեությունը ընթանում է, որպես կանոն, կոնսերվատիվ ուղիով։ Նա մանրակրկիտորեն հավաքում է իր սեքսուալ գիտելիքները, որի շնորհիվ այդ հարցերում հրաշալի է։ Կույսի սեքսուալ ախորժակը կարող է աճել ստացած հաճույքին համապատասխան։ Նա կարող է խորասուզվել սեփական վայելքների մեջ այնպիսի ոգեւորությամբ, ինչպես տրվում է այլ գործերին։ Նրա մեջ նկատելի է հարգալից վերաբերմունք այն տղամարդու հանդեպ, որի հետ իրեն զգում է ապահով ու հանգիստ։
Կշեռք կինը բավականություն է ստանում նույնիսկ ձայներից, հոտերից եւ էրոտիկ շարժումներից։ Նրան գրգռում են ռոմանտիկ տվայտանքները, մոմերով ընթրիքը, հանդարտ երաժշտությունը։ Նրան դուր է գալիս, երբ իրեն գեղեցիկ սիրահետում են, երկար ժամանակ են տրամադրում մինչեւ մերձենալը։ Գերադասում է այն ամենը, ինչը նախորդում է սեքսուալ հարաբերությանը։ Աշխատում է ամբողջությամբ չտրվել։ Վախենալով կանացի չերեւալուց, նա հաճախ է հրաժարվում իր սեքսուալ ցանկություններից, որից էլ հաճախ տառապում է մենության մեջ։ Իսկ երբ զգում է, որ իրեն սիրում են, ամբողջությամբ վերափոխվում է։ Կարիճ կինը հավերժ գայթակղիչ արարած է։ Նա ընդունակ է հայացքով «սպանել» եւ հարություն տալ ձեռքերի էներգիայով։ Նրան անհրաժեշտ է տղամարդու մարմնի զգացողությունը։
Կարիճը ձգտում է կրքին հագուրդ տալ մարմինների միաձուլմամբ: Մի կողմից նա պահանջկոտ սիրուհի է, իսկ մյուս կողմից՝ ասկետ։ Նա կարող է տղամարդուն հասցնել վայրի ցանկության, վերածելով սեքսը այնպիսի մի բանի, հանուն որի արժե ապրել։ Սերն ու սեքսը նրա համար տարբեր բաներ են։ Սիրո հարցում նա կգնա ամեն ինչի, միայն թե պահպանի իր տղամարդուն այլ գայթակղություններից։ Նրա տաք մարմինն ու սառը բանականությունը ճառագում են խոր գայթակղություն։ Կարիճ կինը ծնվել է սեքսի եւ իշխելու համար։ Նա պահանջկոտ է եւ ուժեղ։ Նրան դժվար է բավարարել։ Տղամարդուն կարող է հասցնել խելագարության՝ իր պահանջներով ու խանդով։
Աղեղնավոր կինը ապրում է զգացմունքներին համահունչ։ Եթե դուք երեկույթի ընթացքում զգաք թարմություն եւ էներգիա, ապա սրահ է մտել Աղեղնավոր լեդին։ Սիրո հարցում ազատասեր է։ Ընտրյալ տղամարդը կխորտակվի նրա հմայքի, ինտելիգենտության, էկզոտիկության ծովում, ընդ որում նա ոչ մի դեպքում չի բռնանա դիմացինի ազատությանը։ Աղեղնավոր կնոջ ընկալմամբ՝ սերը սեքսն է։ Նրա հայացքից չի վրիպում տղամարդու մարմնի ամենափոքր դետալն անգամ։ Նա օժտված է սեռական ակտը տոնի վերածելու շնորհով։ Աղեղնավոր կնոջ կիրքը նրան դարձնում է հրաշալի զուգընկեր։ Նրա համար սիրով զբաղվելը արարողական պար է։ Չափից ավելի քնքշությունը նյարդայնացնում է նրան, բայց եւ տանել չի կարողանում կոպտությունը։ Աղեղնավոր կինը վերաբերվում է սեքսին, ինչպես երկու հոգեհարազատ մարդկանց միության։
Այծեղջյուր կինը հավատարիմ սիրուհի ու ընկեր է։ Սեքսն ու սերը միանգամայն կարեւոր են նրա համար, բայց չեն համարվում հիմնական անհրաժեշտություն։ Նա այնքան կրքոտ է, որքան որ զգուշավոր։ Պրպտող է զուգընկերոջ ընտրության հարցում։ Նրա սեքսուալությունը տարբերվում է սիրախաղի երկարատեւությամբ։ Ակնթարթորեն կարող է բռնկվել քնքուշ խոսքից, սակայն նախաձեռնությունը իր վրա չի վերցնում։ Կրքի պահին հազվադեպ կլսեք ճիչեր ու հառաչանք, նա գերադասում է կծել։ Գրգռված վիճակում նա համբերատար է, ինչպես զինվորը եւ հրապուրիչ, ինչպես թիթեռը։
Ջրհոս կինը հազվադեպ է հակադրվում սեքսուալ ազատության պահանջներին։ Նա հարգում է յուրաքանչյուրի ընտրության իրավունքը։ Նա ե՛ւ ուզում, ե՛ւ վախենում է մտերմությունից։ Կարող է գայթակղել մարդկանց ցանկացած մեթոդով։ Ինտիմ կապից գերադասում է շփումը քաղաքավարի ու անմիջական մարդկանց հետ։ Հետաքրքրությունը ս
տիպում է ուսումնասիրել հաճույքների բոլոր ձեւերը։ Հրաշալի զուգընկերներ են այն տղամարդկանց համար, որոնք փնտրում են ոչ այնքան սեքս, որքան հանգստություն։
Ձկների նշանի տակ ծնված կանայք տիրապետում են հարուստ էմոցիոնալ աշխարհի, լի են ձգողականությամբ ու հմայքով։ Շատերը կասկածում են նրանց պոտենցիալին, քանի որ մակերեսորեն երեւում է լուսամփոփի մեղմ պարպումներ։ Ուրախությամբ հաճույք է պատճառում իր սիրեկանին եւ ձգտում է բավարարել նրա պահանջները։ Եվ որքան անսովոր լինի այդ մարդը, այնքան ուժեղ կսիրի Ձկնիկը։ Նրան պետք է սեքսուալ էքսպերտ, որը կօգնի ազատվել բոլոր արգելքներից։ Նա թույլ է տալիս տղամարդկանց իշխել իրեն, բայց իր հերթին ձեռք է բերում կախարդական իշխանություն նրանց նկատմամբ։ Նա սիրում է սեքսը, քանի որ այն երանգավորում է կյանքը։ Թեկուզ մեկ անգամ կփորձի ամեն ինչ, սակայն կընդունի միայն այն, ինչ իրեն դուր կգա։ Համարյա միշտ փնտրտուքի մեջ է, որովհետեւ սիրո, սեքսի մեջ ձգտում է մաքրության ու կատարելության։
ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ