«27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանի՝ 2000 թվականի հունվարի 10-ի ցուցմունքներում մի հետաքրքիր մանրամասն կա։ Բանն այն է, որ 99-ի հունիսի 4-ին Ն.Բադալյանը բնակարան է գնել ՀԱ թաղամասում, ուր բնակվել է նաեւ Նաիրի Հունանյանը։ Այդ օրը, ինչպես նաեւ 99-ի սեպտեմբերի վերջին տասնօրյակում, Նաիրի Բադալյանն ու Նաիրի Հունանյանը հանդիպել են վերջինիս բնակարանում։ Ըստ Ն.Բադալյանի ցուցմունքների, առաջին հանդիպման ժամանակ իրենք խոսել են Բանգլադեշում կառուցվող «Արմենիկում» հիվանդանոցի մասին։ Երկրորդ անգամ, դարձյալ Ն.Հունանյանենց տանը, 1-1,5 ժամ հանդիպման ընթացքում էլ, Ն.Բադալյանը ընդհանուր խոսակցության ոչ մի հիշարժան թեմա չի կարողացել հիշել, բացի այն, որ Ն.Հունանյանը խոսել է դարձյալ «Արմենիկումի» մասին։ Ինչո՞ւ էր այդ թեման երկու հանդիպումների ժամանակ էլ քննարկման առարկա դարձել եւ ի՞նչ առիթով, հայտնի չէ։
Ն. Մ.