Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍՊԱՐՈՎՆ ՈՒ ԿԱՐՊՈՎԸ՝ ՀԱԿԱՌԱԿ ԲԵՎԵՌՆԵՐՈՒՄ

Մարտ 07,2001 00:00
shaxmat

Լինարեսում (Իսպանիա) ավարտվում է 19-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարը։

Պետեր Լեկոյին պարտության մատնելուց հետո, յոթերորդ տուրում Գարրի Կասպարովը սեւերով ոչ-ոքի արեց հունգարուհի Յուդիթ Պոլգարի հետ։ Երիտասարդ գրոսմայստեր, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը պարտության մատնեց փորձառու Անատոլի Կարպովին, իսկ Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)-Պետեր Լեկո (Հունգարիա) պայքարում կողմերը խաղաղ դաշն կնքեցին։

Յոթ տուրից հետո Գարրի Կասպարովը 5.0 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի իր դիրքերը։ Յուդիթ Պոլգարն իր անվան դիմաց մեկ միավոր պակաս է գրանցել եւ ընթանում է երկրորդ տեղում։ Ուժեղների եռյակը 3,5 միավորով եզրափակում է Ալեքսեյ Շիրովը։ Լեկոն եւ Գրիշչուկը վաստակել են 3.0-ական միավոր։ Անատոլի Կարպովը շատերի համար անսպասելի հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում (2,5 միավոր)։

Այնուամենայնիվ, վճռական իրադարձությունները տեղի ունեցան հաջորդ տուրերում։ 8-րդում Կասպարովը սպիտակներով 38-րդ քայլում ծնկի բերեց Շիրովին ու ժամկետից շուտ մրցակիցների համար այլեւս անհասանելի դարձավ։ Կարծես, քնից արթնացավ նաեւ Կարպովը, որն առավելության հասավ Պոլգարի նկատմամբ։ Իսկ ահա Լեկոն եւ Գրիշչուկը միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղասիրաբար։

9-րդ տուրում արդեն հաղթող դարձած Կասպարովը ասես բարիացել էր։ Եվ դա էր հավանաբար պատճառը, որ նա միավորը բաժանեց Կարպովի հետ։ Պոլգար-Լեկո մրցապայքարում էլ հնարավոր չեղավ կոտրել միմյանց դիմադրությունը՝ 1,5։1,5։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031