Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄՈԴԵԼՅՈՐՆԵՐԸ

Մարտ 06,2001 00:00
kin

Ոչ վաղ անցյալում ամենուրեք իշխող թուրքապարսկաչինական անճաշակ, ցածրորակ հագուստները տհաճություն էին պատճառում։ Բոլորն էլ ուզում են նորաձեւ երեւալ, գուցե թե հասարակությունը մեղավոր չէ։ Չէ՞ որ նրա միակ «նորաձեւության տունը» տոնավաճառն էր։ Այսօր պատկերը քիչ այլ է։ Գորշ, միօրինակ զանգվածը գունային երանգ է ստացել, զանգվածից անջատվում են անհատական ոճերը։ Մոդան մեզ մոտ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, զարգանում է։ Փորձեր են արվում հասարակությանը ներկայացնելու գեղեցիկը։ Այդ փորձերից մեկն էլ մարտի 2-ին եւ 3-ին Նկարիչների միության շենքում տեղի ունեցած RAFI նորաձեւության կենտրոնի հագուստների ցուցադրումն էր։ Ներկայացված էր դասական եվրոպական ոճը, բայց բացառված չէ, որ ապագայում Նորաձեւության կենտրոնն օգտագործի հայկական տարազի եւ ավանգարդի տարրեր։ Սա նորաստեղծ կենտրոն է, որն աշխատում է 2 ուղղությամբ՝ մոդելների դպրոց, որտեղ պոդիումի վրա քայլելու արվեստի հետ միասին կդասավանդվի խորեոգրաֆիա, մնջախաղ, կլինեն սեմինարներ եւ նորաձեւության տուն։ Այսուհետեւ պարբերաբար կկազմակերպվեն նորաձեւության ցուցադրումներ։ Մարտի 8-ին նախատեսված է Մարինե Սոխակյանի եւ եւս 3 մոդելյորների հավաքածուների ցուցադրում։

ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031