Փետրվարի 25-ից մարտի 2-ը Երեւանում էր գտնվում OPT հեռուստատեսության Ա. Լյուբիմովի ստեղծագործական խումբը։ Ստեփան Զատիկյանի՝ Մոսկվայի 1979թ. մետրոյի պայթյունի գործով ստեղծագործական խումբը, որքան մեզ հայտնի է, հանդիպել է Ս. Զատիկյանի մերձավորագույն ընկերների, մասնավորապես Պարույր Հայրիկյանի, Ռազմիկ Մարկոսյանի, Վազգեն Կարախանյանի հետ (վերջինս որպես վկա է հարցաքննվել այն օրերին)։ Նրանք հանդիպել են նաեւ Հակոբ Ստեփանյանի հարազատների հետ, դատապաշտպանի, իսկ գնդակահարված խմբի 3-րդ՝ Զավեն Բաղդասարյանի ընտանիքի որեւէ անդամի հետ չի հաջողվել նրանց հանդիպել։
Խոսք է գնացել դռնփակ դատավարության մասին, որը տեղի է ունեցել մեկ օրվա ընթացքում, դատավարական իրավունքների կոպիտ ոտնահարման պայմաններում (Ռ. Մարկոսյանը, ինչպես հայտնի է, դեռ ճամբարից դիմում էր գրել, որ կարող է հանդես գալ Ստեփանի դատավարությանը որպես վկա…)։ Մոսկովյան լրագրողները կհրավիրեն Հայաստանից մեկին նախապատրաստվելիք հաղորդմանը մասնակցելու նպատակով։
Հետաքրքիր է, որ այս այցը համընկավ «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության դատաքննության հետ:
Սեփ. լր.