Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱ՞Ծ Է

Մարտ 06,2001 00:00
arevtur

Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչության պետի տեղակալ Սամվել Եգանյանը լրագրողներին հայտնեց, որ բացօթյա առեւտուրը Երեւանում, կարելի է ասել, կանոնակարգվել է։ Հիշեցնենք, որ փողոցային առեւտրի դեմ ուղղված աշխատանքները, որոնք սկսվել էին հունվարի 25-ից, պետք է անցկացվեն մինչեւ մարտի 1-ը։

Ս. Եգանյանի տվյալներով, Երեւանում կար շուրջ 10 գյուղմթերքների շուկա, որոնցից գործում էր 10- 15%-ը։ «Այդ շուկաներում այսօրվա դրությամբ կարող էին ընդգրկվել 6500 հոգի»,- ասաց պրն Եգանյանը եւ հավաստիացրեց, որ բացօթյա առեւտուր իրականացնողներն այդքան չեն։ Նա հայտնեց, որ շուկաների տերերի հետ պայմանավորվել են 300-1200 դրամ օրավարձ սահմանելու համար։ 1200 դրամը վերաբերում է Երեւանի կենտրոնական շուկաներին (թիվ 1՝ Մաշտոցի պողոտա եւ թիվ 2՝ ԳՈՒՄ-ի շուկա), մնացած շուկաները ավելի էժան են՝ 300-400 դրամ։

Խնդիրներ կան կապված Մալաթիա-Սեբաստիա շուկայի ներքեւի փողոցներում գտնվող բացօթյա առեւտրի կետերի հետ, որտեղ առեւտուր են անում 3000-4000 մարդ։

Ըստ Ս. Եգանյանի, ոչ բոլորն են մտել շուկա (30-35%-ը չի մտել) եւ քողարկված ձեւով շարունակում են վաճառքը։

Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031