Վերջերս Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը «Պատվո լեգեոնի» շքանշան շնորհեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն, պարզվում է, որ մսյո Շիրակը սույն շքանշանը չի խնայում նաեւ սեքս-խորհրդանիշերի համար, որոնց ընկերակցությունը եւս Ֆրանսիայի նախագահի համար պակաս հաճելի չէ, քան Քոչարյանի կամ, ասենք, Հեյդար Ալիեւի։ «Պատվո լեգեոնի» շքանշանով ոչ վաղ անցյալում պարգեւատրվել է նաեւ ռուս գեղասահորդուհի Մարինա Անիսինան։ Նա աշխարհի ամենահայտնի սեքսուալ կանանց տասնյակում է։ Սակայն սա Մարինա Անիսինայի միակ արժանիքը չէ։ Ֆրանսիայի նախագահը նրան համարում է Ֆրանսիայի գեղասահքի զարգացման մեջ մեծ ավանդ ունեցող եւ հպարտանում նրա ընկերակցությամբ։
Լ. Ա.