Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ

Մարտ 01,2001 00:00
haok

Երեկ տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի գործկոմի հերթական նիստը, որի օրակարգը բավականին հագեցած էր օրախնդիր հարցերով։ Հստակեցվեցին ՀԱՕԿ-ի երեք փոխնախագահների՝ Միքայել Իսպիրյանի, Ռազմիկ Ստեփանյանի եւ Գագիկ Ծառուկյանի աշխատանքների ոլորտները, ընտրվեցին տասնչորս հանձնաժողովների նախագահներ՝ նպատակով, որ այդ հանձնաժողովներն այսուհետեւ լինեն աշխատող։

Գործկոմի անդամները քննարկեցին մարզական կազմակերպությունների՝ ՀԱՕԿ-ին անդամակցելու մի քանի տասնյակ հայտերը, որոնցում ներկայացրել էին իրենց թեկնածուներին։ Ներկայացված անունների ցանկում կային նաեւ կանանց անուններ։ Եվ դա համապատասխանում է ՄՕԿ-ի կանոնադրությանը, որով նախատեսվում է, որ յուրաքանչյուր Ազգային օլիմպիական կոմիտեի կազմի մոտ տասը տոկոսը լինեն կանայք։

Առանձնապես ընդգրկուն էր Հայաստանի օլիմպիական հավաքականների նախապատրաստության համալիր ծրագիրը, որի շուրջ ծավալվեցին բուռն քննարկումներ։ Այդ ծրագիրը պետք է ուղեցույց լինի Հայաստանի բոլոր հավաքական թիմերի համար՝ անկախ դրանց տարիքային առանձնահատկություններից։ Շահագրգիռ քննարկում եղավ 2002 թ. ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ մասնակցության հարցերի շուրջ։

Եվ վերջում մի նոր երեւույթի մասին, որն, ըստ էության, նորություն է մեզանում։ Կասկածից վեր է, որ առանձնակի ուշադրություն է պահանջում նաեւ ՀԱՕԿ-ի ֆինանսական գործունեությունը, որի մասին մանրամասն հաշվետվություն ներկայացվեց (արդեն երկրորդ անգամ) գործկոմի անդամներին։ Այս սկզբունքը լինելու է մշտական ու հաշվետվություն ներկայացվելու է յուրաքանչյուր ամիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031