Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԻՆ ԵՐԳԵՐԸ ՔԻՉ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Մարտ 01,2001 00:00
kamerayin

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մեր հին երգերը» խորագրով համերգաշար՝ նվիրված Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին։ Համերգաշարում տեղ են գտել հայ ժողովրդական երգի տարբեր ժանրերի նմուշներ՝ ծիսական, աշուղային, քաղաքային, հոգեւոր, հայրենասիրական եւ այլն, որոնք, սիրված եւ ճանաչված լինելով հանդերձ, այսօր քիչ են կատարվում։

Երաժշտասեր հասարակությունը հինգ օր շարունակ կունկնդրի հայրենի ճանաչված արվեստագետների՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի, շարականների խոշորագույն մասնագետ Խորեն Պալյանի, ՀՀ ազգային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի, երգիչներ Ալեքսան Հարությունյանի, Սեյրան Ավագյանի, ինչպես նաեւ հայ երգի այլ վարպետների կատարումները։ Եվ ինչպես բացման խոսքում ասաց ԵԿՄ կազմկոմիտեի անդամ, երաժշտագետ Արաքսի Սարյանը. «Երգարվեստի յուրաքանչյուր տեսակ ձեւավորվել է կյանքի, ժամանակի, միջավայրի հասարակական կացութաձեւի պարագաների թելադրանքով։ Համերգի հիմնական նպատակն է ունկնդրին, մասնավորապես երիտասարդությանը, մեկ անգամ եւս հիշեցնել, թե ինչպիսին է եղել երգը հայ մարդու համար»։

Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031