Լրահոս
Օրվա լրահոսը

2001թ.

Մարտ 01,2001 00:00

«Ամենաընկերասեր» ավիաընկերությունը Հայաստանում 2001թ. մարտի 26-ին «Ավստրիական ավիաուղիների» առաջին ինքնաթիռը կիջնի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ մեկ ժամ հետո կվերադառնա Վիեննա։ Այսպիսով, «Ավստրիական ավիաուղիները» կհաստատվեն Հայաստանում։ Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրին «Օսթրիան Էյրլայնզի» Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածքային մենեջեր Ինգրիդ Բենդելը եւ Հայաստանի ու Վրաստանի տարածքային մենեջեր Եվա Բերգերը։ Մարտի 1-ից Հայաստանում կբացվի «Օսթրիան Էյրլայնզի» գրասենյակը։ Ինչպես նշեց տիկին Բենդելը՝ «Երեւանն ու Վիեննան, որոնք հանդիսանում են իրենց երկրների կարեւորագույն պատմամշակութային կենտրոնները, այսպիսով կկապվեն իրար հետ»։ Թռիչքները տեղի կունենան առայժմ շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, իսկ հունիսից՝ նաեւ չորեքշաբթի։ Թռիչքի տեւողությունը 3 ժամ 50 րոպե է։ Ընկերությունը ավիաթռիչքներ է կազմակերպում 125 ուղղություններով (67 երկրների 125 քաղաքներ), իսկ եթե հաշվենք «Սթարլայնզ» միավորման մեջ մտնող զուգընկերների հետ տրանզիտ թռիչքները եւս, դրանց թիվը կհասնի 880-ի։ Ընկերության մենեջերները հպարտությամբ նշում էին. «Վիեննայի օդանավակայանը հանդիսանում է տրանզիտային օդանավակայան, որտեղ «Ավստրիական ավիաուղիները» ապահովում են 25 րոպեից ոչ ավելի տրանզիտային կանգառ։ Ծայրահեղ դեպքում, երբ սպասման ժամանակը երկարաձգվում է, ուղեւորների տրամադրության տակ են ռեստորանները եւ խանութները»։ «Ավստրիական ավիաուղիներն» ապահովում է զեղչերի համակարգ եւ բարձրակարգ սպասարկում. «Մենք համարվում ենք աշխարհի ամենաընկերասեր (երեւի բարեհամբո՞ւյր- Մ. Բ.) ավիաընկերությունը»,- մենեջերների այս խոսքերին ստիպված ենք հավատալ առանց ստուգելու։ Թանկ կնստի։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031