Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած տարի ամռանը մեր թերթը հրապարակեց «Այդ «քաղցր» բառը շենգեն վիզա» հոդվածը։ Երեկ խմբագրություն այ

Փետրվար 28,2001 00:00

Ով ունի իրավունք Անցած տարի ամռանը մեր թերթը հրապարակեց «Այդ «քաղցր» բառը շենգեն վիզա» հոդվածը։ Երեկ խմբագրություն այցելեց հոդվածի «հերոս» Անդրեյ Շաքարյանցը, որին այս անգամ, իր խոսքերով, վիրավորել էին Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիա տուրիստական ուղեւորություն կատարելու նպատակով Ա. Շաքարյանցը դիմել էր «Էրեբունի» հյուրանոցում տեղավորված ինչ-որ տուրիստական ֆիրմայի։ Մեկ ամսից ավել ճանապարհների վրա կորցնելուց, բազմաթիվ արկածների հանդիպելուց ու դրա հետեւանքով 1600 դոլար կորցնելուց հետո Անդրեյ Շաքարյանցին հաջողվել է ազատվել արկածախնդիրների ձեռքից եւ հասնել Երեւան։ Այստեղ այդ ֆիրմայի տնօրեն Ռազմիկ Ռշտունին Շահումյանի բաժնի «ՄՄՌ» ՍՊԸ-ի բլանկի վրա Ա. Շաքարյանցին պարտավորագիր է տվել գումարը վերադարձնելու համար։ Ավելի քան կես տարի է անցել, սակայն Ա. Շաքարյանցն այդպես էլ ետ չի ստացել իր գումարը։ Ստիպված փետրվարի 10-ի կողմերը դիմել է Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Այստեղ Ա. Շաքարյանցին են տվել պատասխանող կողմի (Ռազմիկ Ռշտունու) ծանուցագիրը, որպեսզի Ա. Շաքարյանցն ինքը փոստով ուղարկի։ Վերջինիս խոսքերով՝ իրեն հաջողվել է ճշտել Ռ. Ռշտունու տան հասցեն եւ ծանուցագիրը փոստով ուղարկել այդ հասցեով։ Ա. Շաքարյանցի պատմելով՝ երեկ, երբ (այդ օրը զրույց է նշանակվել հայցվորի եւ պատասխանողի միջեւ) ինքը ներկայացել է դատարան՝ նախագահ Վ. Վարդանյանը սկսել է գոռգոռալ եւ վիրավորել Ա. Շաքարյանցին, թե իր ուղարկած հասցեն ընդհանրապես գոյություն չունի։ Խմբագրություն այցելած քաղաքացուն այլեւս ֆինանսական փոխհատուցումը չէր հետաքրքրում։ Նրան մի հարց էր հուզում միայն. «Ես այս պետությունում որեւէ իրավունք ունե՞մ, թե՞ ոչ»։ Դատարանում կատարվածը ճշտելու համար դիմեցինք Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Լսափողը վերցրած տիկինը չցանկացավ հայտնել իր անունը, սակայն տեղեկացրեց, որ քաղաքացիական գործերի դեպքում հայցվորն ինքը կարող է ծանուցագիրը ուղարկել։ Նրա խոսքերով, դա օրենքի խախտում չի եւ արվում է ավելորդ քաշքշուկից ազատվելու համար։ Անունը չհայտնած տիկինը կատարվածի վերաբերյալ ասաց, թե իբր Ա. Շաքարյանցն է գոռգոռացել դատարանի նախագահ Ժ. Վարդանյանի վրա։ Եվ դրա համար նրանք չեն հասցրել Ա. Շաքարյանցին հայտնել, որ կայացվել է որոշում Ռազմիկ Ռշտունու նկատմամբ հետախուզում իրականացնելու համար։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728