Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԻՐԱՎՈՒՆՔ ԽԼԵԼ

Փետրվար 28,2001 00:00

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԻՐԱՎՈՒՆՔ ԽԼԵԼ «Որքան հայտնի է՝ բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը եւ դրանցից զրկելը բացառապես ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակներում է։ Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում այն նախադեպին, որ Ստեփանակերտում, դատարանի որոշմամբ յուրացվել է իր լիազորությունների մի մասը՝ կայացվել է որոշում Սամվել Բաբայանին գեներալ-լեյտենանտի կոչումից զրկելու վերաբերյալ»,- երեկ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից, վերջինիս հերթական բրիֆինգի ժամանակ, հետաքրքրվեց «Իրավունքի» թղթակից Հ. Գալաջյանը։ – ՀՀ տարածքում, պարզ է, որ զինվորական կոչումների արտոնությունը ՀՀ նախագահինն է։ Այն, ինչ շնորհվել է ԼՂՀ իշխանությունների կողմից, ԼՂՀ իշխանությունների իրավասությունների դաշտում է։ – Բայց չէ՞ որ հայտնի է, որ այդ կոչումը շնորհվել է Հայաստանի՛ Հանրապետության նախագահի հրամանագրով։ – Որտեղի՞ց է նման բան հայտնի։ – Կարող եք արխիվներում նայել, գտնել այդ հրամանագիրը։ – Արխիվները կնայեմ։ Ինձ հայտնի է,- շարունակեց մամուլի խոսնակը,- որ զինվորական կոչումները ԼՂՀ-ում շնորհում է ԼՂՀ ղեկավարությունը։ Պրն Գաբրիելյանին արխիվներ քրքրելուց ազատելու նպատակով նշենք, որ ըստ «Մարտի 22»-ի գործի մեղադրական եզրակացության՝ «Մեղադրյալ Սամվել Անդրանիկի Բաբայանին 1996 թ. սեպտեմբերի 20-ին ԼՂՀ նախագահի թ. Ն.Հ.-103 հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, 1997 թ. մայիսի 8-ին, թիվ Ն.Հ.-133 հրամանագրով շնորհվել է «Արցախի հերոս»-ի ԼՂՀ բարձրագույն կոչում՝ պարգեւատրելով նրան «Ոսկե արծիվ» շքանշանով»։ Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել