Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար պրն Ա. Թումանյանին

Փետրվար 27,2001 00:00

ԲԱՑ ԴԻՄՈՒՄ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար պրն Ա. Թումանյանին Որպես ՀՀ քաղաքացի, օրենքի կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնց մասին ահազանգել են նաեւ լրատվության միջոցները (մասնավորապես՝ «Առավոտ» եւ «Իրավունք» թերթերը), բազմիցս դիմել եմ ՀՀ նախագահի աշխատակազմ, մասնավորապես Ձեզ՝ պրն Արտաշես Թումանյան, անձամբ ինձ ընդունելու խնդրանքով։ Քանի որ իմ բողոքները մասամբ շոշափում են նաեւ աշխատակազմի որոշ աշխատակիցների շահերը, ուստի, վերջիններս ամեն կերպ կազմակերպում են, որպեսզի ես չընդունվեմ աշխատակազմի ղեկավարի կողմից։ Եվ դա՝ 6 ամիս շարունակ։ Կոնկրետ, վերջին անգամ՝ փետրվարի 20-ին 4-0424 գրությամբ հրավիրվել եմ ընդունելության եւ որերորդ անգամ կազմակերպված խոչընդոտվել է իմ ընդունելությունը։ Ստիպված նորից դիմել եմ ընդունելության նպատակով՝ թիվ 4-0906 գրությամբ։ Այս ամենն ինձ ստիպում են հրապարակավ դիմել Ձեզ, պրն Ա. Թումանյան, անձամբ ինձ ընդունելու համար։ ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆ Քաղաքացու մուտքն աշխատակազմ խոչընդոտվում է առանց ղեկավարի իմացության։ Ուստի տպագրում ենք սույն բացառիկ դիմումը՝ դրան հետագա ընթացք տալու ակնկալիքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել