Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԵՐ ԵՎ ԳՈՐԾԵՐ

Փետրվար 27,2001 00:00

ԽՈՍՔԵՐ ԵՎ ԳՈՐԾԵՐ Մեր թերթին տրված հարցազրույցի համար շաբաթ օրն առավոտյան դատախազություն են տարվել ՀԺԿ անդամներ Գերասիմ Մինասյանը եւ Մայիս Անդրեասյանը։ Հարցաքննելուց հետո նրանց ազատ են արձակել։ Հարցազրույցում կոնկրետ պաշտոնյաների հասցեին ասվել էին խոսքեր, որոնք «Հոկտեմբերի 27»-ի դատավարության օրերին վանկարկում եւ բարձրախոսներից գոռում են փողոցում բոլոր հավաքվածները։ Հավանաբար, պետք է հարցաքննվեին նաեւ բոլոր նրանք, ովքեր դատավարության օրերին շրջապատում են դատախազության շենքը։ «Ես անթույլատրելի եմ համարում այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, երբ փորձում են ագրեսիվ հարձակումներով մարդու բերանը փակել։ Այ, դա՛ անթույլատրելի է։ Համոզված եմ, որ մեր ամենից լուրջ նվաճումներից մեկը հենց այն է, որ կա ազատ մամուլ եւ խոսքի ազատություն»։ Այս գեղեցիկ խոսքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել