«ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ԷՐ ՎԱԶԳԵՆԻ ՇՐՋԱՊԱՏԻՑ» «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների հնարավոր վարկածների շարքում վերջերս շրջանառության մեջ է նետվում այն վարկածը, թե «27»-ի կազմակերպիչները կարող էին լինել նաեւ Վազգեն Սարգսյանի շրջապատում։ Վարկած, որը չի ժխտում նաեւ Արամ Սարգսյանը։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի պնդմամբ. «Հայաստանն այնքան փոքր երկիր է, մի երկիր է, որը տեսել է պատերազմ եւ այսօր հրապարակում են մարդիկ, որոնք շփվել են Վազգեն Սարգսյանի հետ եւ, եթե նախաքննական պրոցեսին առնչվում են, դա չի բացառվում։ Վերեւից սկսած, նախագահից մինչեւ շարքային զինվորական Վազգեն Սարգսյանի շրջապատի մեջ են եղել։ Դա շատ ընդգրկուն հասկացողություն է»։ Մ. Ե.