«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնքան ոգեւորվեց Պարույր Հայրիկյանին պաշտպանելու իր հաստատակամությամբ, որ իրեն թույլ տվեց նախագահին անվայել արտահայտություններ անել ՀԺԿ-ական կանանց հասցեին։ Նախագահի, մեղմ ասած, ոչ տղամարդավայել արարքն անչափ վրդովեցրել է ՀԺԿ անդամ կանանց։ Երեւանի Կենտրոն համայնքի 4-րդ տարածքային կազմակերպության քարտուղարի տեղակալ Էմմա Օրբելյանը ասաց հետեւյալը. «Մենք վրդովված ենք, որ նախագահը մեզ համեմատում է «ըՁՀ»-ների հետ։ Մենք կանայք ենք, «ըՁՀ» չենք, պարզապես վիրավորված է մեր կանացի ինքնասիրությունը։ Մենք օրենքի ոչ մի խախտում չենք կատարել։ Մեր վրդովմունքը պատասխան էր Հայրիկյանի թույլ տված արտահայտությունների։ Եվ մեր վրդովմունքն էլ կարելի է հասկանալ, ոչ միայն այն, որ նա 17 տարի նստել է։ Եվ համեմատությունը ՀՀՇ-ի հետ անհեթեթ է, քանի որ նախագահը ինքն է եղել ՀՀՇ-ի անդամ եւ ոչ թե մենք։ Մենք պահանջում ենք, որ նախագահը ներողություն խնդրի ՀԺԿ անդամ կանանցից նման անվայել համեմատության համար։ Գուցե ինքը նախագահի աթոռին է հասել «ըՁՀ»-ների միջոցով, բայց մեր կուսակցությունը «ըՁՀ» կանայք չի պահում»։ Սեփ. լր.