ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԵՆ ԵՊՀ-ում լրջորեն որոշել են կարգուկանոն հաստատել: Սկզբում համալսարանի շենք մտնելու համար ուսանողական տոմս սկսեցին պահանջել: Հետո ինչ-որ հանճար որոշեց, որ դասի ժամին ոչ ոք իրավունք չունի շենք մտնել եւ դուրս գալ: Եթե այդ հանճարը կարդա այս նյութը, կցանկանայի նրան հայտնել, որ դա այնքան էլ իմաստուն գաղափար չէ, քանի որ «թռածները», բնականաբար, չեն մտնում դասի, իսկ նրանք, ում ներս չեն թողնում, գնում են սրճարան: Պահակներն էլ ուսանողներից զզված՝ բողոքում են աշխատավարձից: Օրինակ, «Ինչո՞ւ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի պահակը պետք է 10 հազար դրամ ստանա, իսկ իրավաբանականինը՝ 25»: Մի խոսքով, ուսանողների մտադրությունները ոչ մի կերպ փոխել չի լինի: Եվս մեկ նորություն ուսանողական կյանքից: Նորքի երկրորդ զանգվածում գտնվող հանրակացարանից որոշել են դուրս հանել ուսանողներին եւ այն տրամադրել փախստականներին: Ասում են, որ այս ուսանողներին կտեղափոխեն Զեյթունի հանրակացարան, իսկ Նորքի զանգվածի հանրակացարանը կսարքեն բնակարաններ: Մ. Մ.