Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

Փետրվար 23,2001 00:00

ՀՈՒՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է «Մենք այստեղ ենք, որպեսզի մնանք եւ ընդլայնվենք»,- հայտարարեց Հունաստանի առեւտրային բանկի խորհրդի նախագահ Ս. Կոսկինան, երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում։ Նման հանդիպման առիթ էր դարձել Միջազգային առեւտրային բանկի ղեկավարության փոփոխության փաստը եւ Հայաստանում՝ իրենց բանկի ռազմավարության վերագնահատումը։ Միջազգային առեւտրային բանկը Հայաստանում գործում է մոտ 2 տարի եւ, ինչպես պրն Կոսկինան նշեց՝ կարեւորելով իրենց ներկայությունը Հայաստանում որոշել են հզորացնել գործունեությունը։ Միջազգային առեւտրային բանկի 75%-ը պատկանում է Հունաստանին, իսկ մնացած 25%-ը՝ Եվրոբանկին։ Ներկայումս Միջազգային առեւտրային բանկի կապիտալը 4 մլն դոլար է։ Պրն Կոսկինայի հավաստմամբ՝ եղած կապիտալը ադեկվատ է, եւ եթե իրենք Հայաստանի տնտեսությունում աճ նկատեն, ապա կարող են կապիտալը մեծացնել 46 ժամվա ընթացքում։ Լրացուցիչ միջոցներ կտրամադրի նաեւ մայր բանկը, բայց դա, ըստ պրն Կոսկինայի, կապիտալի աճ չի լինի։ Նրա հավաստմամբ՝ մոտ 10 օրվա ընթացքում կներկայացվի իրենց բանկի 3 տարվա բիզնես-պլանը, որը «շատ ամբիցիոզ եւ ագրեսիվ կլինի»։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել