Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼԸ ՆՐԱ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵ՞Ց

Փետրվար 23,2001 00:00

ԴՐՍԻ ՈՒԺԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը չի կարծում, թե Նաիրի Հունանյանը մեկ տարում հասցրել է իրավաբանություն ուսումնասիրել. «Եթե նույնիսկ ուսումնասիրել է, ուրեմն չափից ավելի ազատ ժամանակ է ունեցել, էդ մարդուն չեն հարցաքննել, ուղղակի նրան տրամադրել են գրադարան, համապատասխան պայմաններ»։ Նաիրի Հունանյանի ինքնավստահության պատճառն այն է, «որ դրսում կան մարդիկ, կան ուժեր, որոնց վրա ինքը հենվում է, եւ այդ ուժերն ունեն իշխանություն, կամ վերելքի մեջ են»։ Ժամանակին նախագահ Քոչարյանն ասաց, թե «27»-ի բացահայտումը «ուչաստկովին» էլ կարող է անել։ Արամ Սարգսյանին այս գնահատականը վրդովեցրել էր. «Ո՞վ ասաց, որ «ուչաստկովիի» գործ է, դա նշանակում էր ուղղակիորեն անվստահություն քննչական մարմնին»։ Թերթերից մեկի աշխատակիցը փորձում էր բացատրել, թե ինչ է նկատի ունեցել Քոչարյանն այդ բանն ասելիս. «Բայց Քոչարյանը նկատի ուներ, որ եթե կատարողները ձերբակալված են, ապա բացահայտել հանցագործությունը դժվար չէ։ Դուք համաձա՞յն չեք»։ Ոչ, Արամ Սարգսյանը համաձայն չէ. «որովհետեւ պատմության ընթացքում քաղաքական սպանությունների մեկ-երկու դեպք ես գիտեմ, երբ կատարողները ձերբակալված են եղել, բայց գործը բացահայտելը երկար ժամանակ է պահանջել»։ Արամ Սարգսյանը չի կասկածում, որ մարդասպաններին մահապատիժ կտրվի։ Նա վստահ է նաեւ, որ Նաիրի Հունանյանին կենթարկեն մահապատժի. «որովհետեւ նման կերպը ոչ մեկին պետք չէ, ոչ մեզ, ոչ էլ առավել եւս՝ պատվիրատուներին»։ ԽՈՍԵԼԸ ՆՐԱ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵ՞Ց ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանից «Առավոտը» կարճ հարցազրույց խնդրեց, գեներալը չուզեց պատասխանել։ Նա իր զրուցակից, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին եւս արգելեց խոսել (ավելի ճիշտ՝ պարոն Գեւորգյանը չէր էլ ուզում խոսել), ասելով. «Էդ խոսելը նրա տունը քանդեց»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել