Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՏՐԵԼ ԷՐ… ԻՐ ԿՈԿՈՐԴԸ

Փետրվար 21,2001 00:00

ԿՏՐԵԼ ԷՐ… ԻՐ ԿՈԿՈՐԴԸ Պապին Խաչատրյանը կալանքի տակ է 2000թ. հուլիսի 10-ից։ Նա մեղադրվում է ապօրինի թմրանյութ ձեռք բերելու եւ վաճառելու համար։ Քրեական գործի դատաքննությունը պետք է կայանար երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ա. Սուքոյան)։ Նախորդ՝ հունվարի 30-ին նշանակված դատական նիստի ժամանակ Պ. Խաչատրյանը անսովոր քայլի դիմեց, կտրելով… իր կոկորդը (մետաղալարի միջոցով)։ Պ. Խաչատրյանը դիմել էր այդ քայլին ի նշան բողոքի, որ դատաքննության ժամանակ իր եւ իր պաշտպանի միջնորդությունները մերժվել էին։ Այդ միջնորդություններով ամբաստանյալը պահանջում էր, որ իր նկատմամբ հարուցված քրգործը գնա լրացուցիչ քննության։ Երեկ դատական նիստը տեղափոխվել էր Նուբարաշենի թիվ 1 մեկուսարան, ինչի մասին տեղյակ չէին պահվել ոչ փաստաբանը, ոչ Պ. Խաչատրյանի հարազատները (ի դեպ, մենք էլ ներկայացել էինք դատարան)։ Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է։ Տեղեկացնենք նաեւ, որ անցյալ տարի Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ՆԳ բաժին էր հրավիրվել Պ. Խաչատրյանի կինը, որը նույնպես կասկածվում էր թմրամիջոցներ ձեռք բերելու եւ վաճառելու մեջ: Ըստ «Առավոտին» հասած տեղեկատվության, ՆԳ բաժնում տեղի էր ունեցել ոչ այնքան հաճելի միջադեպ. ձեռքի երակը կտրելու փորձ էր արել նաեւ Պ. Խաչատրյանի տիկինը: Այս ամենն էլ ավարտվել էր նրանով, որ մեղադրանքը չէր հաստատվել: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել