Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ

Փետրվար 21,2001 00:00

ԴՈՒ՝ ԻՆՁ, ԵՍ՝ ՔԵԶ Երեկ կայացավ Հայ-ուկրաինական տնտեսական հարցերով համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ համատեղ նիստը։ Այս հոդվածում նախատեսվում էր լուսաբանել այն։ Սակայն մեր չինովնիկներն ու նրանց «աշխատանքը» արժանի չեն դրան։ Թեեւ հանձնաժողովի հայկական կողմը (առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ) նիստին հրավիրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու խոստացել, որ ժամը 16։00-ին համանախագահներն ասուլիս կտան, բայց իրավիճակը բոլորովին այլ էր։ Լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումներից առաջինն այն էր, որ ժամը 16։00-ի ասուլիսը հետաձգվեց 17։00-ին։ Այդ հետաձգման մասին ասուլիսին անհամբեր սպասողներս տեղեկացանք միայն… 16։30-ին։ Սա դեռ բոլորը չէ. ժամը 17։00-ի փոխարեն մեր «աշխատասեր» չինովնիկները բարեհաճեցին դահլիճ ներկայանալ միայն ժամը 17։50-ին։ Բարեհաճեցին, բնականաբար, ներողություն չխնդրեցին, նստեցին, ստորագրեցին իրենց փաստաթղթերը եւ… սուսուփուս վեր կացան, որ հեռանան։ Նման արհամարհալից վերաբերմունքի անպատրաստ լրագրողները կարկամած խնդրեցին, որ այնուամենայնիվ մի 5-10 րոպե տրամադրվի իրենց։ «Մեծահոգաբար» տրամադրվեց։ «Առավոտը» այն ԶԼՄ-ներից է, որ աշխատանքը վեր է դասում լրագրողի արժանապատվությունից, ուստի մենք մնացինք մինչեւ «հաղթական վերջը»։ Սակայն դա չի խանգարում, նիստը լուսաբանելու փոխարեն՝ լուսաբանել մեր չինովնիկների ինքնասիրահարված կեցվածքը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել