Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵ՞Ր ԷԻՆ ՊԵՏՔ

Փետրվար 21,2001 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵ՞Ր ԷԻՆ ՊԵՏՔ 99-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում իրականացրած սպանդից անմիջապես հետո հետո Նաիրի Հունանյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ հանդիպում է պահանջել։ Հանդիպումը սակայն տեղի էր ունեցել կատարվածից ավելի քան 2 ժամ անց։ Ըստ նախագահ Քոչարյանի, այդ հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ ահաբեկիչներին տեղյակ է պահվել, որ նախագահն, այնուամենայնիվ ԱԺ դահլիճ չի գնալու։ «Ի՞նչ պատճառով է այդքան ուշացումով տեղի ունեցել Ալեքսան Հարությունյանի եւ Նաիրի Հունանյանի հանդիպումը»։ Քննիչի այս հարցին նախագահ Քոչարյանը պատասխանել է. «Ի՞նչ ուշացման մասին է խոսքը։ Հանդիպումը կայացավ այն ժամանակ, երբ Ա.Հարությունյանի անվտանգության երաշխիքներն ավելի համոզիչ էին»։ Հիշեցնենք, որ 2000թ. ապրիլին Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ դատարանին ներկայացրած իր բողոքում Գ.Ջհանգիրյանը նշում էր, որ նախաքննության փուլում Ալեքսան Հարությունյանի՝ իբրեւ ահաբեկչությանն օժանդակողի դեմ ցուցմունքներ են տվել ահաբեկչական խմբի անդամներ Նաիրի Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը, Կարեն Հունանյանը, Արմեն Հարությունյանը։ Մասնավորապես ըստ մեղադրյալ Էդուարդ Գրիգորյանի, 1999 թ. հոկտեմբերի 26-ին Կարեն Հունանյանը, ԱԺ նիստերի դահլիճը գրավելու եւ հետագա գործողությունները կատարելու պլանը Դերենիկ Բեջանյանին բացատրելիս, նշել է, որ եթե ՀՀ նախագահը հրաժարվի գալ այնտեղ, ապա աշխատակազմի ղեկավար Ալիկը կհամոզի նրան կամ էլ ինքը կգա նախագահի փոխարեն։ Հետագայում, սակայն, ահաբեկիչները հրաժարվեցին իրենց ցուցմունքներից՝ պնդելով, թե դրանք տրվել են ճնշման տակ։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել