Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ, ՍՊԻՏԱԿՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Փետրվար 20,2001 00:00

ՍԵՎԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ, ՍՊԻՏԱԿՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ Քանի նախագահ Քոչարյանը չէր դարձել Ֆրանսիայի ազգային հերոս, ու ֆրանսիացիները չէին գրավել առաջին տեղը՝ մեր բարեկամ ազգերի հիթ-շքերթում, մենք բարեկամություն էինք անում եզդիների, քիչ ու միչ էլ՝ մեզ նման ճնշված ու տառապած նեգրերի (մեղմ ասած՝ սեւամորթների) հետ։ Սակայն այն, ինչ կատարվեց փետրվարի 16-ին, երեկոյան 17։30-18։00-ի սահմաններում, Օղակաձեւ զբոսայգու «Այրարատ» կինոթատրոնի դիմացի հատվածում, ոչ մի ձեւով չէր տեղավորվում հայ-նեգրական (հայ-սեւամորթականը լավ չի հնչում) բարեկամության ու փոխադարձ կարեկցանքի ծիրում։ Իսկ կատարվեց ահա թե ինչ. միջին տարիքի երկու «խորոզացած» տղամարդ, երկուսն էլ՝ սեւ, մեկը՝ տիպիկ կովկասցու սեւությամբ, մյուսը՝ տիպիկ աֆրիկացու սեւությամբ, վիճաբանում էին։ Վիճաբանության առիթը մի անհայտ իր էր, որը աֆրիկյան արմատներով սեւամորթը նետել էր գետնին։ Ու դրանով իսկ՝ մահացու վիրավորել լենինականյան արմատներով կովկասցուն։ Ու, չնայած վերջինիս կողմնակիցների թվի ակնհայտ գերակշռությանը, մեր սեւամորթ բարեկամն իրեն շատ ագրեսիվ էր պահում։ Առաջին հայացքից պատկերն այսպիսին էր. մի սեւամորթ՝ թեւերը գոտկատեղին կանթած, շրջապատված պարապ, հետաքրքրասիրությունից հավաքված բազմաթիվ հայերով, հայհոյում էր իր հակառակորդին։ Վերջինս էլ զբաղված էր նույն գործով՝ սինխրոն հայհոյում էր նեգրին։ Բնականաբար, մեկը մյուսի լեզուն չէր հասկանում։ Երկուսն էլ օգտվում էին իրենց մայրենի լեզվում (նեգրի համար դա անգլերենն էր) առկա հայհոյանքների «էլիտար» եւ «ոչ օրդինար» տեսակներից։ Նեգրի հայհոյանքները շատ ավելի բարձրակարգ եւ գունեղ (դրանով իսկ՝ անհասկանալի) էին, քան ամերիկյան ֆիլմերից մեզ հայտնի հայհոյանքները։ Ու հայի յոթհարկանիներն էլ պարզ ու հասարակ «ես քու տիրոջ…»-ից ավելի զարդարուն ու ճոխ էին։ Սակայն, քանի որ մեկը մյուսի ասածներն այդպես էլ չհասկացավ, աքլորակռիվը չվերածեց ձեռնամարտի՝ ի հեճուկս շրջապատում «օխա՜յ-օխա՜յ» անողներին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել