Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակեք Հայրիկյանի բերանը»

Փետրվար 20,2001 00:00

«Փակեք Հայրիկյանի բերանը» «Փետրվարի 15-ին իր հերթական ասուլիսի ժամանակ Պարույր Հայրիկյանը, չմտածելով, թե ինչ արտահայտություններ են դուրս գալիս իր բերանից, վիրավորել է Կ. Դեմիրճյանին եւ Վ. Սարգսյանին, նրանց անցյալը համարելով կեղտոտ։ Ես Թումանյանի տարածքից եմ։ Խոսեք գյուղացիների հետ։ Այնտեղ Հայրիկյանին չեն էլ ճանաչում, իսկ Դեմիրճյանին ժողովուրդը պաշտում է։ ՀՀ նախագահից խնդրում ենք Հայրիկյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։ ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանին եւ այս կուսակցության համակիր կանանց երեկ նախագահ Քոչարյանի նստավայր էր բերել Հայրիկյանի վերոնշյալ միտքը, թե Դեմիրճյանի եւ Սարգսյանի անցյալը մաքուր չէ։ «Այդ բանդիտը՝ Հայրիկյանը, առանց անհարմար զգալու ասում է, թե Դեմիրճյանի անցյալը մաքուր չէ՞՜… Հիմա եկել ենք Քոչարյանին ասենք, որ նա Հայաստանից վտարի այդ սրիկա, ստոր, դավաճան Հայրիկյանին»։ «Հայրիկյանին ինչո՞ւ էին առաջին անգամ դատել. որպես խուլիգան եւ սպեկուլյանտ։ Հիմա էլ նա մարդու իրավունքնե՞րն է պաշտպանում։ Այդ պաշտոնը զբաղեցնողը չպետք է լինի բարոյալքված բանդիտ»։ Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից փորձեցինք ճշտել, թե նախագահը որեւէ վերաբերմունք դրսեւորե՞լ է իր նստավայրի մոտ կատարված բողոքի ակցիայի նկատմամբ, սակայն վերջինս որեւէ տեղեկություն չուներ։ Լ. Ա. Հ. Գ. Կանայք հատուկ պաստառներով ՀՀ նախագահից պահանջում էին վտարել Հայրիկյանին Հայաստանից կամ, վատագույն դեպքում, փակել նրա բերանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել