Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԼԻՆԵՆՔ

Փետրվար 17,2001 00:00

ՄԻ ՔԻՉ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԼԻՆԵՆՔ «Առավոտի» փետրվարի 14-ի համարում տպագրված պրոֆեսոր Պողոս Լեւոն Զեքյանի նամակը, որում վերջինս կոչ էր անում հանգիստ թողնել Ստամբուլի հայ համայնքին եւ փաստարկում իր նկատառումները, մեծ արձագանք է գտել հատկապես Սփյուռքում։ «Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Զեքյանի հայտարարությանը։ Իսկապես, ոչ մի հայ չի ցանկանա, որ 60-70 հազարանոց այդ փառավոր համայնքը, որ այսօր միակ տերն է Պոլսում կուտակված մեր ազգային հոգեւոր եւ մշակութային ժառանգության, թողնի եւ հեռանա այդ պատմական քաղաքից։ Ես ինքս եղել եմ Պոլսում եւ քաջատեղյակ եմ այնտեղ ապրող հայության տեսակետներին։ Անհանգստանալու կարիք չկա։ Եկեք մենք էլ դիվանագետ լինենք եւ առաջ չընթանանք՝ հագուրդ տալով մեր սրտի զգացմունքներին։ Այլ հանգիստ թողնենք այդ համայնքին, որը մի օր, տա Աստված, կկարողանա ազատորեն ավելի բարձրաձայն ինքն իրեն արտահայտել, եթե ստեղծվի համապատասխան հասարակական միջավայր, որն, ի դեպ, այսօր արդեն կանխատեսելի է, նկատի առնելով միջազգային քաղաքական զարգացումները՝ կապված մեր ժողովրդի տխուր անցյալի հետ»։ ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ Հ. Կալիֆոռնիա[email protected]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել